ՆԱՏՕ-ի 500 000 զինվորական բարձր պատրաստության վիճակում է. դաշինքի խոսնակ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի ավելի քան 500 000 զինծառայողներ ներկայում գտնվում են բարձր պատրաստության վիճակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտնել է դաշինքի խոսնակ Ֆարահ Դախլալան:

«2014 թվականից ի վեր ՆԱՏՕ-ն ենթարկվել է մեր հավաքական պաշտպանության ամենանշանակալից փոխակերպությանը վերջին սերնդի ընթացքում: Մենք իրականացրել ենք ամենաընդգրկուն պաշտպանական ծրագրերը Սառը պատերազմի ժամանակներից ի վեր, և այժմ ավելի քան 500 000 զինծառայողներ գտնվում են բարձր պատրաստության վիճակում», - հայտարարել է Դախլալան:

CNN-ը նաև նշում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո եվրոպական մի շարք երկրներ կրկին ներմուծել են պարտադիր զինվորական ծառայությունը։ 

Սառը պատերազմից հետո մի շարք եվրոպական երկրներ կասեցրել էին պարտադիր զինվորական ծառայությունը, սակայն հատկապես Սկանդինավյան և Բալթիկ երկրները վերջին տարիներին զինծառայությունը կրկին պարտադիր են դարձրել։ Լատվիան վերջին երկրներից մեկն է, որը ներմուծել է պարտադիր զինվորական ծառայությունը 2024 թ. հունվարին՝ 2006 թվականին այն վերացնելուց 18 տարի անց։ 

Հայերեն Français

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին