Փրկարարներն իրականացրել են պատուհանի ապակու ապամոնտաժման աշխատանքներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 21-ին, ժամը 11:16-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 1 շենքի 4-րդ հարկի պատուհանի ապակին վնասվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Ըստ աղբյուրի՝ փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել ապակու վնասված հատվածի ապամոնտաժման աշխատանքներ (մոտ 4 քմ)։