Հայոց ցեղասպանություն

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյա տարելիցի առիթով մատուցված պատարագին

1 րոպեի ընթերցում

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյա տարելիցի առիթով մատուցված պատարագին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյա տարելիցի առիթով Անո Իլուպոլիում գտնվող Եղիա Մարգարեի եկեղեցում Նեապոլիի և Ստավրուպոլիի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վարնավասի կողմից մատուցված սուրբ պատարագին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեսպանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Նա մեծ պատիվ է համարել մասնակցությունն այդ արարողությանը, որի ընթացքում խոսքով հանդես է եկել նաև Հունաստանի ներքին գործերի՝ երկրի Հյուսիսային Մակեդոնիայի և Թրակիայի շրջանների համար պատասխանատու փոխնախարար Կոստանտինոս Գյուլեկասը, ով իր խոսքում կիպրոսյան ողբերգության մասին խոսելիս նաև անդրադարձել է հույների համար արյունակից հայ ժողովրդի տառապանքներին` Հայոց ցեղասպանությունից ի վեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում