Ֆրանսիայում տրակտորներով ցուցարարները բողոքի ակցիա են անցկացրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոռոգման ջրամբարների կառուցմանը դեմ հանդես եկող ակտիվիստները տրակտորներով մտել են Ֆրանսիայի արևմտյան Լա Պալլիս նավահանգիստ և արգելափակել ագրոարդյունաբերական ընկերության մի շարք օբյեկտներ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Շրջանցելով ցույցերի արգելքը և ներթափանցելով կարմիր գոտի՝ 200 արհմիութենական, ֆերմեր, բնապահպան և անկախ ակտիվիստ դուրս է եկել Իլ դե Ռե կամրջից՝ փակելով նավահանգստի հսկա վերելակները»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նրանց խոսքով, Soufflet ընկերությունն աջակցում է ոռոգման ջրամբարների կառուցմանը, որպեսզի մեծացնի նավահանգստի ընդլայնմանն ուղղված իր ներդրումների շահութաբերությունը։

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ակտիվիստներին ցրելու համար, ինչի արդյունքում նավահանգստի շրջափակումը վերացվել է։ Ակտիվիստները կոչ են արել շարունակել ցույցերը։ Լա Ռոշել քաղաքում արդեն հավաքվել են հազարավոր մարդիկ։

Նախօրեին ջրամբարների կառուցման հակառակորդները ցույց էին անցկացրել երկրի արևմուտքում գտնվող Ֆրանսիայի Մինիե Օսան կոմունայում։ Երբ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ակտիվիստներին ցրելու համար, հրդեհ է բռնկվել։ Մինչ այդ ցույց էր տեղի ունեցել արևմտյան Ֆրանսիայի Մել համայնքում։

 

Հայերեն

Ինչ ազդեցություն կարող է ունենալ Մերձավոր Արևելքի իրավիճակը Հարավային Կովկասի վրա. մեկնաբանում է ամերիկյան Quincy Institute-ի փոխտնօրենը

Բաքուն փորձում է կարգավորել Իրանի հետ հարաբերությունները՝ Հայաստանի հետ կապված ակնկալիքներն իրականացնելու նպատակով. Պետրոսյան

Խաղաղության պայմանագրի նախագծում կային շատ զգայուն թեմաներ, բայց այդ բոլոր հարցերի շուրջ արդեն կա համաձայնություն. Փաշինյանն այցելել է Ատլանտյան խորհուրդ

Չիպերի նախագծման համար անհրաժեշտ գերարդիական մշակումների մի կարևոր մասը կատարվում է Հայաստանում. «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ

Եվրոպական ինդեքսներ - 04/02/25

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 04/02/25

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 04/02/25

Նավթի գներն աճել են - 04/02/25

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ

Փաշինյանն ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը