Տնտեսություն

ՀՀ ՍԱՏՄ-ն գործադրում է բոլոր ջանքերը ՌԴ պտուղ-բանջարեղեն արտահանող 16 ընկերությունների հետ կապված իրավիճակն արագ կարգավորելու համար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) գործադրում է բոլոր ջանքերը կարգավորելու համար Ռուսաստան պտուղ-բանջարեղեն արտահանող հայկական 16 ընկերությունների հետ կապված իրավիճակը, որը ծագել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից՝ այդ ընկերությունների արտադրանքում խախտումների հայտնաբերման մասին նամակ ստանալուց հետո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՍԱՏՄ-ն այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հուլիսի 17-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր») նամակ է ստացել այն մասին, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրել է խախտումներ և կայացրել հուլիսի 15-ից ՌԴ տարածք հայաստանյան 16 ընկերությունների արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակելու որոշում։

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ սկսվել են բանակցություններ երկու կառույցների մասնագետների մասնակցությամբ: Առկա է պայմանավորվածություն առցանց կոնֆերանսի վերաբերյալ՝ ԵԱՏՄ ընդհանուր գործընթացների տրամաբանությամբ խնդիրն արագ կարգավորելու միտումով:

Տնտեսվարողներն անմիջապես տեղեկացվել են իրենց բեռներում հայտնաբերված շեղումների մասին, իսկ Տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է սկսել:

Այն խնդիրները, որոնք հայտնաբերել է «Ռոսսելխոզնադզոր»-ը կարգավորվում են ԵԱՏՄ անդամ-երկրների միջև սննդամթերքի շրջանառությունը կանոնակարգող իրավական ակտերով՝ սննդամթերքի շրջանառության համար նախատեսված համապատասխանության գնահատման միջոցով, որն իրականացվում է հավատարմագրված լաբորատորիաների կամ գնահատող մարմինների կողմից՝ տնտեսավարողի ընտրությամբ։ Ըստ օրենսդրության, այդ խնդրին Տեսչական մարմինը կարող է անդրադառնալ միայն բողոքի, ահազանգի մասին հաղորդագրության, դիմումի առկայության դեպքում: Եթե այդպիսիք չկան, ուրեմն համակարգը հստակ աշխատում է»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Ըստ աղբյուրի՝ ՍԱՏՄ-ն պտուղ-բանջարեղենի նկատմամբ ուղիղ վերահսկողական գործառույթ ունի միայն բուսասանիտարական մասով՝ բույսերի հիվանդությունները, կարանտին վնասակար օրգանիզմներով վարակվածությունը պարզելու նպատակով մոնիթորինգներ անցկացնելով: Ըստ այդմ՝ սահմանային վերահսկողության ժամանակ կատարվում է նմուշառում և լաբորատոր փորձաքննություն, որի արդյունքի հիման վրա տրամադրվում է կարանտին վնասակար հիվանդություններից զերծ լինելու մասին բուսասանիտարական սերտիֆիկատ և թույլատրվում է արտահանումը: 

Տեսչական մարմինը հիշեցնում է, որ 2023 թվականին արձանագրվել էին պտուղ-բանջարեղենի նկատմամբ ՍԱՏՄ ուղիղ վերահսկողական գործառույթ հանդիսացող բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման անհամապատասխանության դեպքեր, որոնց կարգավորման նպատակով իրականացված վերահսկողության արդյունքներով՝ 2024թ-ին անհամապատասխանություններն էականորեն նվազել են և դեպի ՌԴ արտահանման դժվարություններ բեռներ արտահանողները չունեն: 

«Այս պահին գործադրվում են բոլոր ջանքերը իրավիճակը կարգավորելու ուղղությամբ. բացի հավատարմագրման գործընթացից, առաջիկայում նախատեսվում է կիրառել պարբերական լաբորատոր հսկողության միջոցներ և նոր գործիքակազմ՝ նման խնդիրները բացառելու նպատակով»,- հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից:

Հայերեն Русский

Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ

Կառավարությունը հավանություն տվեց բարձրագույն կրթության և գիտության ոլորտում բարեփոխոմներ իրականացնելու վերաբերյալ օրենքի նախագծին

Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքների շրջանակում փորձ է արվում գտնել տվյալ տարածքի տիեզերական լուսանկարները. ԲՏԱ նախարար

Հութիները հայտնել են Բեն Գուրիոն օդանավակայանը 24 ժամվա ընթացքում երրորդ անգամ թիրախավորելու մասին

Պետական զինամթերքը կհատկացվի ռազմարդյունաբերական ընկերություններին նոր արտադրանքի մշակման նպատակով. ԲՏԱ նախարար

Թրամփը հնարավոր է համարում իր այցը Թուրքիա՝ ռուս-ուկրաինական բանակցություններում առաջընթացի դեպքում

Հայաստանն ու Եթովպիան քննարկել են ԿԳՄՍ ոլորտներում համագործակցության հնարավորությունը

Կառավարությունը գյուղտեխնիկա գնելու համար լիզինգի աջակցության ծրագրի շեմը բարձրացրեց մինչև 500 մլն դրամ

Քննարկվում է դպրոցներում անվտանգային անցակետեր տեղադրելու հարցը

Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով 11 ձերբակալվածներից մեկը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից է