Բանգլադեշում բողոքի ակցիաների ժամանակ 39 մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանգլադեշում պետական ​​պաշտոնների քվոտավորման համակարգի դեմ շարունակվող բողոքի ակցիաների ժամանակ առնվազն 39 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է India Today պարբերականը։ 

Մայրաքաղաք Դաքայի երկնքում պարեկություն են իրականացնում ռազմական ուղղաթիռները։ Փողոցներ է դուրս բերվել   զրահատեխնիկա։ Հեռուստատեսային լրատվական ալիքները դադարեցրել են հեռարձակումը, անջատվել է բջջային ինտերնետը, խախտվել հեռահաղորդակցական կապի համակարգն այլ երկրների հետ։

Հուլիսի 18-ին ոստիկանությունը Դաքայում արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար։

Ըստ Reuters-ի թղթակցի՝ հուլիսի 19-ին երկրի որոշ հատվածներում նոր ցույցեր են սկսվել, ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել։ 

Բանգլադեշի արդարադատության նախարար Անիսուլ Հաքը հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է բանակցությունների ցուցարարների հետ։ Ակցիաների մասնակիցները չեն մերժում իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը, սակայն ցույցերի համակարգող Նահիդ Իսլամը Reuters գործակալությանը հայտնել է, որ բանակցություններ չեն կարող վարվել ցուցարարների նկատմամբ բռնության պայմաններում։ 

Բողոքի ցույցերը Բանգլադեշում սկսվել են հուլիսի սկզբին այն բանից հետո, երբ մասնավոր և պետական ​​բուհերի հարյուրավոր ուսանողներ հանրապետության տարբեր քաղաքներում դեմ են արտահայտվել 1971 թ. անկախության պատերազմի մասնակիցների հարազատների համար աշխատանքի տեղավորման քվոտաներին՝ դրանք համարելով խտրական: Գրեթե 32 միլիոն երիտասարդներ չունեն աշխատանք կամ մասնագիտական կրթություն 170 միլիոն բնակչությամբ երկրում: Նրանք կարծում են, որ իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրում գործազրկության դեմ պայքարի համար:

Հայերեն

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը

Հունվարին ավտոբուսով, մետրոյով և տրոլեյբուսով ուղևորափոխադրումների քանակը Երևանում կազմել է 9 մլն 562 հազար, օրական միջինը՝ 308,500

Ոստիկանությունը հասանելիություն կստանա պետական կառույցների տեսանկարահանող սարքերին

ՊԵԿ-ը մանրամասնել է, թե ովքեր պետք է ներկայացնեն 2024 թվականի համար եկամուտների հայտարարագիր

Փհենյանը նախազգուշացրել է Վաշինգտոնին, որ պատրաստ է օգտագործել բոլոր ուժերը՝ տարածաշրջանում սադրանքներին ի պատասխան

«Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցներն այցելել են Ucom՝ առաջնորդության գաղտնիքներին ծանոթանալու

Թրամփը պատրաստվում է կրճատել Հորդանանին և Եգիպտոսին տրամադրվող օգնությունը Գազայի բնակիչներին չընդունելու դեպքում

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Արտաշատ քաղաքի մասնաճյուղը

Թրամփը հրամանագիր է ստորագրել ներմուծվող ամբողջ պողպատի և ալյումինի համար 25% մաքսատուրք սահմանելու մասին

Թրամփը ՀԱՄԱՍ-ին սպառնացել է դժոխքով՝ մինչև փետրվարի 15-ի կեսօր պատանդներին ազատ չարձակելու դեպքում