Տնտեսություն

Համաշխարհային բանկը Հայաստանին 102 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի առողջապահական համակարգը բարելավելու համար

1 րոպեի ընթերցում

Համաշխարհային բանկը Հայաստանին 102 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի առողջապահական համակարգը բարելավելու համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (Համաշխարհային բանկ) միջև նախատեսվում է ստորագրել «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 102 միլիոն եվրո արժողությամբ վարկ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հուլիսի 18-ի նիստին  նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։ 

«Վարկային ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը, ինչպես նաև բարելավել առաջնային բժշկական օգնության որակը և իրագործումը, բարձրացնել երկրի առողջապահական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները բնակչության շրջանում»,- ասաց Նանուշյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում