Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը 2,7 տարվա կալանքից հետո 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դուրս գալով «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ լրագրողների հետ զրույցում Ասլանյանը նշել է, որ առաջին հերթին պետք է հանդիպի իր թիմակիցների հետ՝ հասկանալու համար հետագա անելիքները։

«Երկու տարի յոթ ամիս հանրության հետ լայն շփումներ չեմ ունեցել, պետք է խորհրդակցենք, հասկանանք հետագա անելիքները», - ասել է Վանաձորի նախկին քաղաքապետը։

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը հուլիսի 15-ին մասնակիորեն բավարարել է փաստաբանի միջնորդությունը՝ ստորագրությամբ ազատ արձակելու փոխարեն կիրառել գրավ։

Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։

Մամիկոն Ասլանյանը կալանավորվել էր 2021 թվականի դեկտեմբերի 16-ին։ Ասլանյանի կալանավորմանը նախորդել էին Վանաձորի ավագանու ընտրությունները, որտեղ ամենաշատ ձայները հավաքել էր հենց նրա գլխավորած դաշինքը։ 2022 թ. մայիսի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արկադի Փելեշյանը։   

Հայերեն

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան