Ucom-ի ֆիքսված ցանցը հասել է Բյուրեղավան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ucom ընկերության գերարագ ֆիքսված ցանցը գործարկվել է Բյուրեղավան քաղաքում։

Քաղաքի բնակիչները այսուհետ կարող են օգտվել Ucom-ի Unity մարզային փաթեթներից, որոնք ներառում են ֆիքսված ինտերնետ, շարժական կապի ծառայություններ և հեռուստատեսություն՝  մատչելի գնով։ 

Ընդ որում, Բյուրեղավանի բնակիչների համար Ucom-ը նախատեսել է մի շարք ակցիաներ։ Մասնավորապես, Unity 9000 մարզային սակագնային պլանին բաժանորդագրվելու  դեպքում, բնակիչները կվճարեն ամսական 8000 դրամ։ Իսկ հատուկ առաջարկի շրջանակներում, մինչև սեպտեմբերի 30-ը բաժանորդագրվելով Unity 7000 մարզային և զեղչված Unity 8000 մարզային փաթեթներին 12 ամսով, կօգտվեն փաթեթից 3 ամիս անվճար: 

«Մեր կարևորագույն  առաքելությունն է հասանելի դարձնել բարձրորակ ինտերնետը ամբողջ Հայաստանի տարածքում: Այս տարի  չորրորդ անգամ է, որ Ucom-ը ընդլայնում է իր ցանցը մարզերում՝ տրամադրելով փաթեթներ, որոնք համատեղում են մատչելի արագ ինտերնետ, շարժական կապ և հեռուստատեսություն: Վստահ եմ, որ Բյուրեղավանի բնակիչները բարձր կգնահատեն Ucom ցանցի արագությունը և մեր  փաթեթների հարմարավետությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Քաղաքում ընկերության առաջին բաժանորդին՝ Արթուր Արաբաչյանին, տրամադրվել է Unity 20.000 փաթեթից 6 ամսվա ընթացքում անվճար օգտվելու հավաստագիր։ 

2024 թվականին Ucom ֆիքսված ցանցը հաջողությամբ գործարկվել է նաև Աշտարակում, Արտաշատում և Նոր Հաճնում։ 

Հայերեն English Русский

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը