Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալին

5 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալին

ԵՐԵՎԱՆ,16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հուլիսի 16-ին ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշտական ու շարունակական արդյունավետ համագործակցության համար:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է բոլորովին վերջերս՝ հունիսի 16-22-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության փորձագետների այցը Հայաստան: 

«4 փորձագետներից կազմված առաքելությունը հունիսին երկու սեմինար է անցկացրել Հայաստանում՝ «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական ​​կրթության և ուսուցման կառավարման և ֆինանսավորման վերաբերյալ տեխնիկական ուղեցույցների տրամադրում» և «Հմտությունների պրոֆիլավորման և աշխատանք փնտրելու տեխնիկական գործիքի ներդրում» թեմաներով, որը նախատեսված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների և աշխատանք փնտրող քաղաքացիների համար»,- նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

Սեմինարներն անցկացվել են ՄԿՈՒ ոլորտում քաղաքականություն մշակող և իրականացնող, ինչպես նաև շահագրգիռ կողմ հանդիսացող ներկայացուցիչների մասնակցությամբ: Զուգահեռ կայացել են նաև ՄԿՈՒ ոլորտի երկկողմ ձևաչափով նախատեսված հանդիպումներ:

«Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը մեր ամենակարևոր ուղղություններից է: Արդեն ստացել ենք փորձագետների հաշվետվությունն ու առաջարկությունները, որոնք իսկապես արժեքավոր են մեզ համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու կարևորել այն աջակցությունը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները տրամադրում են հմտությունների պրոֆիլավորման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Կրթության մինչև 2030 թվականի զարգացման ռազմավարության կարևոր թիրախները՝ նշելով, որ ՄԿՈՒ հաստատությունների շրջանավարտները պետք է աշխատաշուկայում մրցունակ լինեն և կարողանան մասնագիտական զբաղվածություն ունենալ: Այս թիրախի ապահովման նպատակով իրականացվող շարունակական աշխատանքներից նախարարը  կարևորել է հատկապես օրենսդրական բարելավումները միկրո որակավորումների և կրթության ներառականության ուղղությամբ աշխատանքները։ 

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության ապահովման հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի տրամադրած աջակցությունը: Մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնն իրականացնում է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ընդգրկումը կրթական գործընթացում նրանց հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» ծրագիրը: ՀՄԿ-ի կողմից շուրջ 632 հոգեբանների համար կազմակերպվել է վերապատրաստման դասընթացների առաջին փուլը: 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի կրթական համակարգում իրականացվող մեծածավալ բարեփոխումներն ինչպես մասնագիտական կրթության և ուսուցման, այնպես էլ բարձրագույն կրթության ոլորտներում: Ստեֆանիա Ջիաննինին արդյունավետ է գնահատել  Հայաստանի ջանքերն՝ ուղղված մարտահրավերային իրավիճակների հաղթահարմանն ու այդ համատեքստում կրթության իրավունքի իրացման գերակայությանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը նշված բոլոր ուղղություններով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի գլխավորած պատվիրակությունը այցի շրջանակում հանդիպումներ է ունենալու նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում, Ինֆորմատիկայի պետական քոլեջում, Մ․ Մաշտոցի անվան Մատենադարանում և Թումո կենտրոնում։

ՀՀ ԱԽ քարտուղարը Ուզրա Զեյայի հետ հանդիպմանը ցավակցություն է հայտնել Թրամփի դեմ կատարված մահափորձի ընթացքում ողբերգության համար

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԱԽ քարտուղարը Ուզրա Զեյայի հետ հանդիպմանը ցավակցություն է հայտնել Թրամփի դեմ կատարված մահափորձի ընթացքում ողբերգության համար

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային ԵԽ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային ԵԽ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Իրավունք

Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Ucom-ի ֆիքսված ցանցը հասել է  Բյուրեղավան

Մարզեր

Ucom-ի ֆիքսված ցանցը հասել է Բյուրեղավան

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին

Ռազմական

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին

2024 թվականին 14 սուբվենցիոն ծրագիր՝ Շիրակի մարզում

Տնտեսություն

2024 թվականին 14 սուբվենցիոն ծրագիր՝ Շիրակի մարզում

Դիլիջանում կանցկացվի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

Մշակույթ

Դիլիջանում կանցկացվի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

«Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնվել է Տարսեմ Սինխին

Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնվել է Տարսեմ Սինխին

Ֆասթ Բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 10 մլրդ ՀՀ դրամով

Տնտեսություն

Ֆասթ Բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 10 մլրդ ՀՀ դրամով

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

Ռազմական

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում