Սպորտ

Գարեթ Սաութգեյթը հրաժարական է ներկայացրել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

1 րոպեի ընթերցում

Գարեթ Սաութգեյթը հրաժարական է ներկայացրել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրաժարական է տվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն։ 

Նշվում է, որ Գարեթ Սաութգեյթը հրաժարական է տվել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից՝ Եվրոպայի վերջին երկու առաջնությունների եզրափակիչ խաղերում պարտվելուց հետո հիշեցնելով, որ 2021 թվականին կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղում (խմբ․ Եվրոպայի առաջնությունը պետք է կայանար 2020 թվականի ամռանը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն հետաձգեց և կայացավ մեկ տարի հետո) Սաութգեյթի գլխավորած Անգլիայի հավաքականը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում զիջել էր իտալացիներին, իսկ օրեր առաջ՝ եզրափակչում 2-1 հաշվով զիջեց Իսպանիայի հավաքականին։

«Որպես հպարտ անգլիացի՝ ինձ համար մեծ պատիվ է եղել Անգլիայի հավաքականում խաղալը և հավաքականը գլխավորելը։ Դա ինձ համար ամեն ինչ էր, և ես դրան տվել եմ ամեն ինչ։ Բայց հիմա փոփոխությունների և նոր էջ սկսելու ժամանակն է»,-ասել է Սաութգեյթը։ 

Անգլիայի հավաքականը գլխավորելու 8 տարիների ընթացքում 53-ամյա մասնագետը 103 խաղ է անցկացրել հավաքականի ղեկին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում