Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է երկրի Սահմանադրական դատարան՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ հայցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցում հայտնել է պետության ղեկավարի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն։

«Վրաստանի նախագահն առաջին անգամ է հայց ներկայացնում  Վրաստանի Սահմանադրական դատարան։ Հայցը վերաբերում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին, այսպես կոչված, ռուսաստանյան օրենքին: Հիշյալ օրենքը հակասահմանադրական է», - Մսխիլաձեի խոսքերն է մեջբերում Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

Պաշտոնյան հավելել է, որ հայցի միջոցով նախագահը պահանջում է կասեցնել նշված օրենքի գործողությունը և վերջնականապես չեղարկել այն։

Միևնույն ժամանակ կրթության, գիտության և երիտասարդության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գիվի Միկանաձեն ճեպազրույցում հայտնել է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը Վրաստանի խորհրդարանն ընդունել է 2024 թվականի մայիսին, ուժի մեջ կմտնի մի քանի շաբաթից:

Օրենքը պարտավորեցնում է ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվել որպես օտարերկրյա տերության շահերը քարոզող կազմակերպություն։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նման օրենսդրությունն անհրաժեշտ է դրամաշնորհ ստացողների ֆինանսական թափանցիկությունն ապահովելու համար։

Վերոնշյալ օրենքի ընդունման պատճառով ԵՄ-ն կասեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը։

Վրաստան

ԵՄ-ն կասեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը․ ԵՄ դեսպան

 

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները