ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կա 2 տուժած

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 14-ին, ժամը 14:47-ին տեղեկություն է ստացել, որ Արտաշատ քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ և առկա է գազի արտահոսք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Ս. Ս., ծնված 2003 թ.) և «Opel» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1975 թ․) մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին։

Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ա. Շ.-ն (ծնված 2006 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Հայերեն

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան