ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 12-ին, ժամը 15:32-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Նորագյուղ թաղամասի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։05-ին, մարվել՝ 16։19-ին։ Այրվել են Նորագյուղ թաղամասում գտնվող տներից երկուսի տանիքի փայտե կառուցատարրերը (ընդհանուր մոտ 50 քմ), բակում կուտակած փայտ և հնամաշ գույք: