Իրավունք

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների 50 տոկոս նվազ բոնուսային բաղադրիչի շնորհիվ մարվել է 2 մլրդ դրամից ավելի պարտավորություն

2 րոպեի ընթերցում

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների 50 տոկոս նվազ բոնուսային բաղադրիչի շնորհիվ մարվել է 2 մլրդ դրամից ավելի պարտավորություն

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների 50 տոկոս նվազ կիրառման բոնուսային բաղադրիչի եռամսյա ժամկետն ավարտվել է հուլիսի 8-ին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, հարկադիր կատարման փուլում չգտնվող պարտավորությունների մասով՝ 50 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվել է 109 009 քաղաքացի․ 310 794 տուգանքի որոշումներով պետական բյուջե է մուտքագրվել 1 մլրդ 320 մլն 920 հազ. 870 դրամ:

«Ինչ վերաբերում է հարկադիր կատարման փուլում գտնվող պարտավորություններին, ապա բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում կարճված 213 188 կատարողական վարույթով բռնագանձվել է 871 մլն 553 հազ. 540 դրամ:

Քաղաքացիները շարունակում են ակտիվորեն օգտվել ՆԳՆ օրենսդրական բարեփոխումների արդյունքում կիրառվող 20 և 30 տոկոս բոնուսային համակարգի բաղադրիչներից։

Արդեն 129 065 քաղաքացի 30 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում 207 810 տուգանքի որոշումներով մարել է պարտավորությունները. պետական բյուջե մուտքագրվել է 1 մլրդ 206 մլն 295 հազ. 487 դրամ:

Իսկ Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու միջոցով 41 069 քաղաքացի օգտվում է տուգանքը 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ՆԳՆ-ն քաղաքացիներին հորդորում է տուգանքը 20 տոկոսով նվազեցնելու համար շարունակել թվային լուծումներ ի օգտագործումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում