Ակնկալում ենք Հայաստանի և Սլովենիայի միջև համագործակցության հետագա ամրապնդում․ Արարատ Միրզոյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է գրել Հայաստանի և Սլովենիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։
«Ակնկալում ենք Հայաստանի և Սլովենիայի միջև համագործակցության հետագա ամրապնդում՝ համատեղ ջանքերի և նոր նախաձեռնությունների միջոցով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Միրզոյանը:
Looking forward to further enhancing 🇦🇲-🇸🇮 cooperation through joint efforts & new initiatives @tfajon https://t.co/Wc559zCL6H pic.twitter.com/krVOxLXsjM
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) July 12, 2024
Արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում նշված է, որ երկու երկրները հաստատել են ամուր համագործակցություն՝ հիմնված ընդհանուր արժեքների, ժողովրդավարական սկզբունքների, խաղաղության գործում ունեցած ներդրման և ավելի սերտ գործընկերության տեսլականի վրա: