Փոդքասթ

Podcast. Հայաստանում ստեղծվելիք «Առաջադեմ հետազոտությունների կենտրոնը» կզբաղվի նաև չիպերի նախագծմամբ և արտադրության կոնցեպտներով

4 րոպեի ընթերցում

Podcast. Հայաստանում ստեղծվելիք «Առաջադեմ հետազոտությունների կենտրոնը» կզբաղվի նաև չիպերի նախագծմամբ և արտադրության կոնցեպտներով

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության, «Սինոփսիս Արմենիա»-ի և մի շարք այլ ընկերությունների համատեղ ջանքերով Հայաստանում կստեղծվի «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն», որտեղ կզբաղվեն նաև չիպերի (կիսահաղորդիչներ) նախագծմամբ և արտադրության կոնցեպտներով։ Երվանդ Զորյանի կարծիքով՝ կենտրոնի ստեղծումը չափազանց կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար։

«Սինոփսիս» ընկերության առաջատար գիտնական, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ, ՀԲԸՄ կենտրոնական մարմնի անդամ և Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի նախագահ, դոկտոր Երվանդ Զորյանն «Արմենպրես»-ի Podcast-ի տաղավարում խոսել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ ունեցած հանդիպման, դրա արդյունքների, «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն»-ի ստեղծման և Հայաստանում կիսահաղորդչային արդյունաբերության զարգացման թեմաներով։

«Այս կենտրոնի ստեղծումը մի նոր գաղափար էր, որը վերջերս ծնվեց։ Դա տեխնոլոգիական բնագավառում հետազոտություններ անելու համար է։ Մենք արդեն երկար ժամանակ է, ինչ զբաղվում ենք նորարարություններով, սակայն դա մեր ընկերության սահմանների մեջ գոյություն ունեցող նորարարություն է, որը շատ կարևոր է մեր ունեցած պրոդուկտների համար, մեր հաճախորդների համար և այլն», - նշեց Զորյանը՝ հավելելով, որ նոր հետազոտությունների անհրաժեշտություն ևս կա, ինչը կարող է նոր կողմերի ներգրավվածության հանգեցնել։ 

Նա տեղեկացրեց, որ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի հետ ունեցած հանդիպումը, ինչպես Գործակալության կողմից ծրագրի մեջ ներդրված գումարը հնարավորություն կտա, որպեսզի «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը և ՄԶԳ-ն, որը ևս հանդիսանում է վերազգային կազմակերպություն, փոխգործակցություն ծավալեն երրորդ կողմերի հետ՝ նոր տեխնոլոգիաներ ստեղծելու և զարգացնելու համար։  

Անդրադառնալով Հայաստանում կիսահաղորդչային լաբորատորիայի գոյությանը և նրան, թե ի՞նչ է իրենից ներկայացնում կիսահաղորդչային արդյունաբերությունը՝ Երվանդ Զորյանը մանրամասնեց, որ «Առաջադեմ հետազոտությունների կենտրոնը» պետք է ունենա 5 լաբորատորիա, որոնցից մեկը կիսահաղորդչայինն է, իսկ մյուսները՝ կիբեռանվտանգության, ռոբոտաշինության և այլն։

«Կիսահաղորդիչները դրանք մեր իմացած չիպերն են։ Հետազոտության կենտրոնը հենց այդ չիպերի արտաքին տեսքի, դիզայնի և դրանց արտադրության կոնցեպտները պատրաստելու տեղն է։ Գիտեք, որ չիպերն այսօր շատ կարևոր են։ Դրանք մեր կողմից օգտագործվող բոլոր գործիքների ողնաշարն են հանդիսանում՝ բջջային հեռախոսներ, մեքենաներ, ինքնաթիռներ և այլն։ Եթե մենք կարողանանք այդ չիպերի ոլորտում նորարարություն բերել, ապա շատ արժեքավոր արդյունքներ կարող ենք ունենալ», - ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահն՝ ընդգծելով, որ կիսահաղորդիչների ստեղծման այդպիսի լաբորատորիաներ ունենալը շատ կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի զարգացման համար։

Մանրամասների համար կարող եք լսել ամբողջական Podcast-ը:

Podcast-Գիտության շաբաթ. Հայաստանը կարող է մուտք գործել տիեզերագնացության շուկա

Գիտություն

Podcast-Գիտության շաբաթ. Հայաստանը կարող է մուտք գործել տիեզերագնացության շուկա

Podcast- ՀԿԽԸ-ն կանխիկ դրամական աջակցություն կտրամադրի ԼՂՀ-ից բռնի տեղահանվածներին և ջրհեղեղից տուժած ընտանիքներին

Փոդքասթ

Podcast- ՀԿԽԸ-ն կանխիկ դրամական աջակցություն կտրամադրի ԼՂՀ-ից բռնի տեղահանվածներին և ջրհեղեղից տուժած ընտանիքներին

Նարեկ Մկրտչյանի և Էրին ՄըՔիի գլխավորությամբ կնքվել է հուշագիր՝ ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի արդյունավետ կիրարկման նպատակով

Միացյալ Նահանգներ

Նարեկ Մկրտչյանի և Էրին ՄըՔիի գլխավորությամբ կնքվել է հուշագիր՝ ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի արդյունավետ կիրարկման նպատակով

Podcast-Հարց բժշկին. ուրոգինեկոլոգիան լուծում է և՛ գինեկոլոգիական, և՛ ուրոլոգիական հարցերը միաժամանակ

Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. ուրոգինեկոլոգիան լուծում է և՛ գինեկոլոգիական, և՛ ուրոլոգիական հարցերը միաժամանակ

ՀՀ փոխվարչապետերն ընդունել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարին

Միացյալ Նահանգներ

ՀՀ փոխվարչապետերն ընդունել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարին

Podcast. «Բացահայտելով հոգեբանի հետ». Կոլեկտիվ տրավմա

Փոդքասթ

Podcast. «Բացահայտելով հոգեբանի հետ». Կոլեկտիվ տրավմա

Վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ-ում եղել են զգալի զարգացումներ, որոնք բերել են ավելի շատ ազատականացում քաղաքացիների համար․ Սամանթա Փաուեր

Քաղաքականություն

Վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ-ում եղել են զգալի զարգացումներ, որոնք բերել են ավելի շատ ազատականացում քաղաքացիների համար․ Սամանթա Փաուեր

ԱՄՆ ՄԶԳ-ն 2,4 մլն դոլար կտրամադրի ՀՀ-ին քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության ոլորտի զարգացման համար

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ ՄԶԳ-ն 2,4 մլն դոլար կտրամադրի ՀՀ-ին քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության ոլորտի զարգացման համար

ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ապահովել ԼՂ-ից բռնի տեղահանվածների անվտանգ վերադարձը

Քաղաքականություն

ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ապահովել ԼՂ-ից բռնի տեղահանվածների անվտանգ վերադարձը

Խաղաղության պայմանագիրը կբացի մեծ հնարավորություններ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար. Սամանթա Փաուեր

Քաղաքականություն

Խաղաղության պայմանագիրը կբացի մեծ հնարավորություններ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար. Սամանթա Փաուեր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում