Բաքվի բանտերում պահվող հայերը խոշտանգվել են նաև բուժանձնակազմի կողմից. Աննա Մելիքյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական բանտերում գտնվող հայերը խոշտանգումների են ենթարկվել ինչպես զինվորականների, այնպես էլ բուժանձնակազմի անդամների կողմից՝ սուտ ցուցմունքներ կորզելու նպատակով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մեդիա կենտրոնում կազմակերպված՝ «Բաքվում պահվող հայ գերիների ճակատագիրն ադրբեջանական դատարաններում» թեմայով քննարկման ընթացքում հայտնեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը։ 

Փորձագետը չցանկացավ մանրամասն խոսել այն մասին, թե ինչ պայմաններում են պահվում հայ գերիները Բաքվի բանտերում, քանի որ դա բավական խոցելի իրավիճակի մեջ կդնի գերեվարվածների հարազատներին։

«Կարող եմ փաստել, որ բոլոր այն գերեվարված և հայրենադարձված անձինք, ովքեր գտնվել են Բաքվում և ում հետ մենք զրուցել ենք, միանշանակորեն, պնդել են, որ ենթարկվել են խոշտանգման, վատ վերաբերմունքի տարբեր դերակատարների, այդ թվում՝ բուժանձնակազմի կողմից»,- տեղեկացրեց Աննա Մելիքյանը՝ հավելելով, որ նման գործողություններն իրականացվել են նաև բռնի ցուցմունքներ կորզելու նպատակով։

Նա նշեց, որ գերեվարված մարդկանց մի մասի վերաբերյալ հնարավոր է լինում տեղեկատվություն հավաքել գոնե հենց ադրբեջանական կողմից տարածվող տեսանյութերի կամ նորությունների միջոցով, սակայն կան որոշ հայ բանտարկյալներ, որոնց մասին ընդհանրապես շատ քիչ է կամ բացակայում է որևէ տեղեկություն, ինչն ավելի խոցելի է դարձնում այդ անձանց իրավիճակն Ադրբեջանում։

Անդրադառնալով Բաքվում պահվող հայերի իրական թվաքանակի վերաբերյալ հարցին՝ փորձագետը նշեց. «2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո մենք այս պահին պաշտոնապես ունենք 15 անհայտ կորած անձ, որոնց թվում են նաև քաղաքացիական անձինք։ Մենք չենք կարողացել հավաքագրել որևէ տվյալ, որը թույլ կտար պնդել, որ նրանք կարող են գտնվել Ադրբեջանի իշխանությունների ներքո կամ դեռևս ողջ լինել»,-ասաց Մելիքյանը և հավելեց, որ իրավիճակն այլ է 2020 թվականի 44-օրյա պատերազմի առումով, քանի որ դրանցի հետո իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում պարզվել է, որ եղել են ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական անձինք, որոնք ողջ են եղել, երբ հայտնվել են Ադրբեջանի տիրապետության տակ, սակայն Բաքուն կամ հրաժարվել է ընդունել այդ մարդկանց՝ իր մոտ գտնվելու փաստը, կամ էլ չի պատասխանել հարցումներին։ 

Հայերեն Español Русский Türkçe

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս