Բաքվի դատարաններում մեղադրյալ հայերի իրավունքների պաշտպանությունը պատշաճ չի իրականացվում. փորձագետ Աննա Մելիքյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական դատարանները տարրական իրավունքներ չեն ապահովել հայերի համար: Այս կարծիքն է հայտնել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը: Փորձագետն, անդրադառնալով  հայ ռազմագերիների նկատմամբ հարուցված քրեական գործերի, ինչպես նաև նրանց մասնակցությամբ անցկացվող դատավարությունների մասին, նշել է, որ դրանց ընթացքում մեղադրյալների պաշտպանությունը կրում է ձևական բնույթ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փորձագետը հայտնել է Մեդիա կենտրոնում կազմակերպված՝ «Բաքվում պահվող հայ գերիների ճակատագիրն ադրբեջանական դատարաններում» թեմայով քննարկման ընթացքում։ 

Աննա Մելիքյանը, խոսելով օգտագործվող տերմինաբանության մասին, նշել է, որ այն 23 հայերը, որոնք այժմ գտնվում են Բաքվի բանտերում, Ադրբեջանի իշխանության տակ են հայտնվել հակամարտության արդյունքում։ Նրա կարծիքով՝ ցանկացած անձ, ով ազատությունից զրկվում է հակամարտության հետևանքով, ապա պետք է ունենա ռազմագերու կարգավիճակ։

«Այդ 23-ից մի մասը հակամարտությանն անմիջական մասնակցություն ունեցող անձանցից են եղել և պետք է օգտվեն ռազմագերու կարգավիճակից, մի մասը քաղաքացիական անձինք են, ովքեր ևս ազատությունից զրկվել են հակամարտության արդյունքում և պետք է օգտվեն միջազգային նորմերի ավելի բարենպաստ դրույթներից»,-նշեց Մելիքյանը։ 

Նա նկատեց, որ այդուհանդերձ, այն անձն, ով ազատությունից զրկվել է հակամարտության արդյունքում, նրան չի ազատում քրեական պատասխանատվությունից։ 

«Այս 23 անձանց որոշ մասն ազատությունից զրկվել է հենց ռազմական գործողություններին մասնակցելու համար, ուստի նրանց կարգավիճակը պետք է որոշվի այդ տեսանկյունից, այդ թվում՝ նաև այն մեղադրանքները, որոնք նրանց առաջադրված են»,-ասաց փորձագետը՝ հավելելով, որ դեռևս 2020 թվականից կան ազատությունից զրկված անձինք, որոնց մի մասը ռազմական գործողությունների մասնակիցներ են, իսկ մյուս մասը՝ քաղաքացիական անձինք են։

Աննա Մելիքյանը, խոսելով այս պահին Բաքվի բանտերում գտնվող հայերի թվի, նրանց առաջադրված մեղադրանքների մասին, նշեց, որ հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, թե Ադրբեջանում ինչպիսի դատավարություններ են տեղի ունեցել հայազգի այլ ներկայացուցիչների նկատմամբ՝ կարող ենք փաստել, որ ադրբեջանական դատարանները տարրական իրավունքներ չեն ապահովել հայերի համար։

«Վերադարձված գերիների հետ շփման ընթացքում մենք նրանցից լսել ենք, որ որևէ պաշտպանություն և արդյունավետ նախապատրաստական աշխատանքներ չեն իրականացվել։ Փաստաբանները ձևականորեն ներկա են գտնվել դատական նիստերին և որևէ պաշտպանություն չեն իրականացրել։ Բացի այդ, պաշտպանվող կողմին հնարավորություն չի տրվել վկաներ ներկայացնելու, և դատավարությունն ընթացել է միայն մեղադրող կողմի ապացույցների հիման վրա»,-ընդգծեց Մելիքյանը՝ հավելելով, որ հայ ռազմագերիների դատավարությունների ժամանակ եղել են նաև թարգմանչական խնդիրներ՝ որոշ դեպքերում այն եղել է անորակ, իսկ որոշ դեպքերում էլ մեղադրյալ հայերն ընդհանրապես չեն կարողացել լսել այն։    

Հայերեն Русский

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները