Պատահար

Փրկարարները ջրանցքում հայտնաբերել են կորած 18-ամյա քաղաքացու դին

1 րոպեի ընթերցում

Փրկարարները ջրանցքում հայտնաբերել են կորած 18-ամյա քաղաքացու դին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 11-ին, ժամը 10:43-ին տեղեկություն է ստացել, որ Բյուրակն գյուղի բնակիչներից մեկը դուրս է եկել տնից և չի վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են համագյուղացիներ, ոստիկանության աշխատակիցներ, ներգրավվել է նաև անօդաչու թռչող սարք:

Նշվում է, որ փրկարարները Ողջի-Հայկավան գյուղերի միջնամասում գտնվող ջրանցքում հայտնաբերել են 2006 թ. ծնված Գ. Զ.-ի դին, դուրս բերել և մոտեցրել պատգարակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում