Եվրոպա

BBC-ի ռադիոմեկնաբանի ընտանիքին խաչաղեղով սպանած կասկածյալը ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

BBC-ի ռադիոմեկնաբանի ընտանիքին խաչաղեղով սպանած կասկածյալը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրիտանիայի ոստիկանությունը հուլիսի 10-ին գտել է BBC-ի հայտնի ռադիոմեկնաբան Ջոն Հանթի կնոջ և երկու դուստրերի սպանության կասկածյալին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

26-ամյա Քայլ Քլիֆորդին գտել են հյուսիսային Լոնդոնի գերեզմանատներից մեկի մոտ՝ վիրավոր վիճակում։ 

61-ամյա Քերոլ Հանթին և նրա 25-ամյա և 28-ամյա դուստրերին գտել էին Հերթֆորդշիրի շրջանի Բուշի քաղաքի իրենց տանը, որտեղ նրանք ստացած վիրավորումներից մահացել էին։ Ըստ իրավապահների՝ հարձակման ընթացքում օգտագործվել է խաչաղեղ և, հնարավոր է, այլ զենքեր։ 

Ըստ ոստիկանության՝ կասկածյալը կարճ ծառայությունից հետո 2022 թվականին հեռացել էր բրիտանական բանակից։ Ենթադրվում է, որ զոհերը ճանաչել են կասկածյալին, իսկ սպանությունը եղել է թիրախավորված։

CNN-ն իր հերթին նշում է, որ Բրիտանիայում զանգվածային սպանությունները հազվադեպ են, սակայն կանանց նկատմամբ բռնությունը կառավարության կողմից որակվել է որպես ազգային սպառնալիք։ Ըստ վիճակագրության՝ Բրիտանիայում յուրաքանչուր երեք օրվա ընթացքում որևէ տղամարդու կողմից մեկ կին է սպանվում, իսկ յուրաքանչյուր չորրորդ կին իր կյանքում ենթարկվում է ընտանեկան բռնության։

 

Գդանսկի նավահանգստում չեն կարողանում մարել երեք օր շարունակվող հրդեհը

Եվրոպա

Գդանսկի նավահանգստում չեն կարողանում մարել երեք օր շարունակվող հրդեհը

Պակիստանում զինյալների հարձակման հետևանքով առնվազն 8 զինծառայող է զոհվել

Աշխարհ

Պակիստանում զինյալների հարձակման հետևանքով առնվազն 8 զինծառայող է զոհվել

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Հունգարիային զրկել ձայնի իրավունքից ՌԴ և Չինաստան Օրբանի այցերի պատճառով

Եվրոպա

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Հունգարիային զրկել ձայնի իրավունքից ՌԴ և Չինաստան Օրբանի այցերի պատճառով

Հնդկաստանի հյուսիսում ահաբեկիչների դեմ մարտում զինծառայողներ են զոհվել

Աշխարհ

Հնդկաստանի հյուսիսում ահաբեկիչների դեմ մարտում զինծառայողներ են զոհվել

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Ռուսաստան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Մերձավոր Արևելք

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Մերձավոր Արևելք

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Թրամփը վիրակապված ականջով ներկայացել է հանրապետականների համագումարին

Միացյալ Նահանգներ

Թրամփը վիրակապված ականջով ներկայացել է հանրապետականների համագումարին

Դոնալդ Թրամփը կոչ է արել անհապաղ փակել իր դեմ հարուցված բոլոր քրեական գործերը

Միացյալ Նահանգներ

Դոնալդ Թրամփը կոչ է արել անհապաղ փակել իր դեմ հարուցված բոլոր քրեական գործերը

Սիրիայում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը երկարացվել է երկու ժամով

Աշխարհ

Սիրիայում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը երկարացվել է երկու ժամով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում