Եվրո-2024.  Անգլիան դուրս եկավ եզրափակիչ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ երկրորդ խաղում Նիդեռլանդները մրցեց Անգլիայի հետ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Դորտմունդում կայացած խաղի մեկնարկում գնդակին ավելի շատ տիրում էր Նիդեռլանդները: Եվ ընդամենը 7-րդ րոպեին հեռահար, շեշտակի հարվածով աչքի ընկավ Սիմոնսը: Բայց հանդիպման 18-րդ րոպեին Անգլիան վերականգնեց հաշվի հավասարությունը: Նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Հարի Քեյնը:  Թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվով: Երկրորդ կեսում թե Նիդեռլանդները, թե Անգլիան գրոհներ էին կազմակերպում, սակայն եզրափակիչ, որոշիչ հարվածը չկար: Անգլիային հաջողվեց հաղթանակ կորզել հանդիպման վերջին րոպեին: Ուժեղ, շեշտակի ու հաղթական գոլի հեղինակ դարձավ Վատկինսը:

Նիդեռլանդներ-Անգլիա` 1:2:

Եվրոպայի առաջնության եզրափակիչը կկայանա հուլիսի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Եզրափակիչում կմրցեն Իսպանիան ու Անգլիան:

Հայերեն Русский