ՀՀ քաղաքաշինության կոմիտեն և իրանական ընկերությունը քննարկել են նոր տեխնոլոգիայով բնակելի տներ կառուցելու հեռանկարը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական «Հուշմանդ Սազե» շինարարական ընկերության ներկայացուցիչներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քննարկվել են պողպատե բարակապատ տրամատների կիրառմամբ պիլոտային ծրագրով մեկ դպրոց կամ մանկապարտեզ, ինչպես նաև անհատական բնակելի տներ կառուցելու հեռանկարները։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը նշել է, որ իրանական ընկերության պատվիրակության հետ նախորդ հանդիպումից հետո կոմիտեն ուսումնասիրել է ներկայացված առաջարկներն ու դիտարկում է համատեղ պիլոտային ծրագիր իրականացնելու հնարավորությունը։ Այդ նպատակով կոմիտեի և «Հուշմանդ Սազե»-ի մասնագետները համատեղ կաշխատեն նախագծային պահանջների, Հայաստանում գործող քաղաքաշինական նորմերի վերաբերյալ մանրամասները հստակեցնելու ուղղությամբ։ Սեղմ ժամկետում ընկերությունը կներկայացնի գնառաջարկ և ժամանակացույց։

Բացի այդ, իրանական ընկերության առաջարկած տեխնոլոգիայով արագ կառուցվող անհատական բնակելի տների նախագծերը կհրապարակվեն Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շահառուներին հնարավորություն ընձեռելով ընտրություն կատարելու ավանդական և ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցվող տների նախագծերի միջև։ 

Հայերեն فارسی Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն