ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով գործարկվել է bnakavayr.am հարթակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից գործարկվել է bnakavayr.am հարթակը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն ծառայում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի հանրայնացման և ծրագիրը շահառուներին մատչելի  ներկայացնելուն։ 

Հարթակում ներկայացված են տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի մանրամասները, անհրաժեշտ պայմանները, դիմելու կարգը, ինչպես նաև՝ մանրամասն տեղեկատվություն բոլոր այն բնակավայրերի վերաբերյալ, որտեղ ծրագրի շրջանակներում բնակարան գնելու կամ կառուցելու դեպքում պետությունը տրամադրելու է արտոնյալ աջակցություն։ 

Հարթակում ինտերակտիվ քարտեզի և բնակավայրերի մասին առանձին էջերի միջոցով ներկայացված են աջակցության ծրագրում ընդգրկված  այն 390 բնակավայրերը, որտեղ ծրագրով առավել աջակցություն է նախատեսված  բնակարան/տուն գնելու կամ կառուցելու համար։ 

Բնակավայրերի մասին առանձին էջերում մանրամասներ կան  առկա ենթակառուցվածքների, կրթական-մշակութային նշանակության հաստատությունների, ինչպես նաև՝ տնտեսական, գյուղատնտեսական նշանակության ռեսուրսների մասին։ 

Bnakavayr.am-ում շահառուները կարող են ծանոթանալ բնակարանային ապահովման ծրագրի պայմաններին, անմիջապես  անցնել կայք և լրացնել ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ դիմումը։

Հայերեն English Español Русский

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ

ՀՀ կառավարության նիստ

Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի ռեժիմի հարցում