Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել Սևանի ափ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 8-ին, ժամը 18:25-ին տեղեկություն է ստացել, որ Սևանա լճի N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարներն ափից մոտ 70 մ հեռավորության վրա նկատել են հեծանվանավակ և քաղաքացու, ով չի կարողանում դուրս գալ ափ։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, ջրափրակարարներն ափ են դուրս բերել Զ. Ս.-ին և հեծանվանավակը:

 

Հայերեն