Իրավունք

Երևանի Գարեգին Նժդեհ-Արշակունյաց, Արցախ-Արին Բերդ ճանապարհահատվածներում և Գայի պողոտայի մի շարք խաչմերուկներում կլինեն երթևեկության փոփոխություններ

2 րոպեի ընթերցում

Երևանի Գարեգին Նժդեհ-Արշակունյաց, Արցախ-Արին Բերդ ճանապարհահատվածներում և Գայի պողոտայի մի շարք խաչմերուկներում կլինեն երթևեկության փոփոխություններ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 10-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևան քաղաքի մի շարք փողոցներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Գարեգին Նժդեհի փողոց-Արշակունյաց պողոտա խաչմերուկում՝  Գարեգին Նժդեհի հրապարակից բարձրացող ուղղությամբ կարգելվի հետադարձը:

Արցախի պողոտա-Արին Բերդի փողոց խաչմերուկում՝ Արին Բերդի փողոցից դեպի Արցախի պողոտա-Այվազովսկու փողոց խաչմերուկ ուղղությամբ նախկին «միայն աջ» և «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «աջ  և  ուղիղ» և «ուղիղ և ձախ» ուղղություններով: Արցախի պողոտայում՝ Արցախի պողոտա-Այվազովկսու փողոց ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը՝ խաչմերուկից 50 մ երկարությամբ: Նաև Արին Բերդի փողոցից կարգելվի հետադարձը:

Գայի պողոտա-Քոչարյան փողոց խաչմերուկում կարգելվի հետադարձը: Ինչպես նաև Գայի պողոտա-Թոթովենցի փողոց խաչմերուկում նախկին «միայն աջ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «դեպի աջ և ձախ» ուղղություններով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ նշված ճանապարհահատվածներում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում