Ուկրաինայում հայտնել են հրթիռակոծության հետևանքով առնվազն 28 զոհի և 112 վիրավորի մասին, ՌԴ-ն արձագանքել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի իշխանությունները հաղորդել են, որ ռուսական ուժերի կողմից երկրի մի շարք քաղաքների զանգվածային գնդակոծությունների զոհերի թիվը հասել է առնվազն 28-ի, 112 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տվյալները հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը։

Կիևի հրթիռակոծության հետևանքով, ըստ քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի, 96 մարդ է վիրավորվել, որոնցից 52-ը հոսպիտալացվել է։ 

Գնդակոծության ենթարկված մանկական հիվանդանոցում 2 մարդ է զոհվել, 16 մարդ՝ վիրավորվել։ 

Ըստ նախնական տվյալների՝ ևս 7 մարդ վիրավորվել է Կիևի մեկ այլ շրջանում բժշկական կենտրոնի վրա բեկորների ընկնելու հետևանքով։ Բացի այդ, 7 մարդ մահացել է բիզնես կենտրոնի գնդակոծության պատճառով։ 

Ըստ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի՝ երկրում վնասվել է 50-ից ավելի քաղաքացիական օբյեկտ, այդ թվում՝ բնակելի տներ, բիզնես կենտրոն և երկու բուժհաստատություն։ Տեղական ժամանակով ժամը 15։00-ի դրությամբ հայտնի է եղել 28 զոհի մասին․ 17-ը՝ Կիևում, 11-ը՝ Դնեպրոպետրովսկի շրջանում։ 

Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Ուկրաինայի տարածքի գնդակոծությունը՝ նշելով, որ բարձր ճշգրտության հեռահար զենքերով հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական արդյունաբերության օբյեկտներին և ավիաբազաներին, սակայն ոչ՝ քաղաքացիական օբյեկտներին։

«Կիևյան վարչակարգի հայտարարությունները Ռուսաստանի կողմից քաղաքացիական օբյեկտների, իբր, միտումնավոր հրթիռակոծության մասին, բոլորովին չեն համապատասխանում իրականությանը», - նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։ 

Ըստ գերատեսչության՝ Կիևից ստացվող կադրերն ու լուսանկարները «հաստատում են ուկրաինական ՀՕՊ հրթիռի ընկնելու հետևանքով առաջացած ավերածությունների փաստը»։ 

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ