Պատահար

Երևանի Արտաշիսյան փողոցում թթվածնի և ածխաթթու գազի լիցքավորման կետի վագոն-տնակ է այրվել

1 րոպեի ընթերցում

Երևանի Արտաշիսյան փողոցում թթվածնի և ածխաթթու գազի լիցքավորման կետի վագոն-տնակ է այրվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hուլիսի 7-ին, ժամը 00:45-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 102 հասցեի մոտակայքում գտնվող պահեստից կրակ է նկատվում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշիսյան փողոցում՝ թթվածնի և ածխաթթու գազի լիցքավորման կետի վագոն-տնակում (կունգ, մոտ 12 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։17-ին, մարվել՝ 01։56-ին։ Այրվել են վագոն-տնակի (կունգ) փայտե երեսպատումը և ներսում գտնվող տեխնիկա։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում