Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատված

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատված։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի ավարտից հետո իրականացված աշխատանքներին։ 

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ–շտաբի պետ, գնդապետ Էդգար Հունանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել է, որ սահմանապահ զորքերի կողմից պահպանվող պետական սահմանի տեղամասում օրվա ընթացքում խախտում չի արձանագրվել, արտառոց դեպքեր և պատահարներ տեղի չեն ունեցել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում է։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում