ՄԻՊ Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրությունն առանցքային դերակատարություն ունի մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորման ու մարդու արժանապատվության անօտարելիության ապահովման հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը  Սահմանադրության օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձում: 

«Հարգելի´ հայրենակիցներ, Հուլիսի 5-ին նշվում է մեր կարևորագույն տոներից մեկը՝ Սահմանադրության օրը։

Սահմանադրությունն առանցքային դերակատարություն ունի մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորման ու մարդու արժանապատվության անօտարելիության ապահովման հարցում։

Իրավական պետության կայացման ճանապարհին առաջնահերթ է պետության կողմից հիմնարար իրավունքների և ազատությունների պատշաճ երաշխավորումն ու դրանց վերաբերելի սահմանադրական կառուցակարգերի իրացման պրակտիկայի կատարելագործումը»,- ընդգծել է ՀՀ ՄԻՊ-ը

Անահիտ Մանասյանը  նշել  է՝ չկա այլ ճանապարհ` կայուն ու ժողովրդավար հասարակություն կառուցելու նպատակին հասնելու տեսանկյունից։ Ուստի առաջնահերթ է բոլորի ջանքերի մեկտեղումը` մարդու իրավունքների ու արժանապատվության երաշխավորման և Սահմանադրությամբ սահմանված արժեքների ապահովման հարցում։

«Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր տոնի առթիվ և մաղթում մարդու իրավունքների գերակայության վրա հիմնված հասարակական համակարգի կայացում»,- ասված է ուղերձում:

Հայերեն English