ՀՀ ԱՍՀ նախարար Մկրտչյանը ելույթ է ունեցել Վիլնյուսում անցկացվող «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովի ընթացքում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության անունից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ելույթ է ունեցել Վիլնյուսում անցկացվող «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովի ընթացքում, որին մասնակցում են տարբեր երկրների նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև եվրոպական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, համաժողովի շրջանակում քննարկվել են սոցիալական իրավունքներին, այդ թվում՝ անհավասարության աճին, աշխատանքի ապագային, թվայնացմանը, արհեստական բանականությանը և կլիմայի փոփոխության ազդեցություններին առնչվող մի շարք հարցեր:  

Ըստ աղբյուրի՝ նախարար Մկրտչյանն իր ելույթում նշել է, որ համաժողովը կարևոր հարթակ է՝ ոլորտային ձեռքբերումները գնահատելու, ինչպես նաև սոցիալական արդարության ապահովման ուղղությամբ մարտահրավերներին դիմակայելու գործում․

«Սա ևս մեկ հնարավորություն է խթանելու և արտահայտելու մեր նվիրվածությունը համընդհանուր արժեքների և սկզբունքների նկատմամբ, և այս համատեքստում ուզում եմ նշել, որ ՀՀ կառավարությունը շարունակում է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել Եվրոպական սոցիալական խարտիայով և այլ միջազգային պայմանագրերով երաշխավորված սոցիալական իրավունքների լիարժեք պաշտպանության ու իրականացման ուղղությամբ»,- ասել է նախարարը։

Անդրադառնալով սոցիալական պաշտպանության ոլորտում տարվող աշխատանքներին՝ նախարարը մանրամասնել է աշխատանքի և զբաղվածության, ինչպես նաև գենդերային հավասարության ապահովման ոլորտներում իրականացվող ծրագրերը։ Նարեկ Մկրտչյանը մասնավորապես խոսել է Աշխատանքային օրենսգրքում իրականացված փոփոխությունների, զբաղվածության աճի ապահովման, սոցիալական գործընկերության ու կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների և այլնի մասին։ Նախարարը նաև նշել է, որ Եվրոպայի խորհրդի հետ սերտ գործընկերությամբ մշակված գենդերային քաղաքականության իրականացման 2024-2028 թթ․ ռազմավարական ծրագիրը ներկայումս վերջնականացման փուլում է, որի հիմքում կանանց խոցելիության վերացմանը, հավասար հնարավորությունների և իրավունքների երաշխավորմանը, սոցիալական և տնտեսական հզորացման ապահովմանը, ինչպես նաև քաղաքացիների կենսապայմանների բարելավմանն ուղղված ծրագրերն են։  

Ըստ աղբյուրի՝ Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ուղղված սոցիալական աջակցության տրամադրման գործընթացին՝ նշելով, որ տեղահանված անձանց ավելի քան 95%-ն այժմ օգտվում է սոցիալական պաշտպանության տարբեր ծառայություններից։ Այս համատեքստում նախարարը մանրամասներ է ներկայացրել նրանց ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մասին՝ նշելով, որ տեղահանված անձանց իրավունքների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի համակարգով միջազգային պաշտպանության ապահովումը շարունակում է լինել կարևորագույն հարցերից։

Ամփոփելով ելույթը՝ Նարեկ Մկրտչյանը հույս է հայտնել, որ ջանքերի մեկտեղման և ամուր հանձնառության շնորհիվ հնարավոր կլինի լիարժեք ապահովել Եվրոպական սոցիալական խարտիայի կողմից երաշխավորված սոցիալական արդարությունը և սոցիալական համախմբվածությունը, ինչպես նաև սոցիալական իրավունքների լիարժեք պաշտպանությունը։  

Հայերեն العربية

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ

Իսրայելի ընդդիմությունը Նեթանյահուին մեղադրում է ընտրությունները «ոչ լեգիտիմ» ներկայացնելու փորձի համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Բնության հատուկ պահպանվող տարածքները Հայաստանի ներկա և ապագա սերունդներինն են. Գլխավոր դատախազ

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանը

Ազգային ժողովի նիստ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Հնդկաստանում քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար. Պեսկով