Ճապոնիայի վարչապետը կայցելի Գերմանիա և ԱՄՆ, կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
1 րոպեի ընթերցում
![Ճապոնիայի վարչապետը կայցելի Գերմանիա և ԱՄՆ, կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/07/03/ApaYq0wkBqORxQ1PrUCNV5QakSauQlW6qjQQQiY5.webp)
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հուլիսի 10-14-ը կայցելի Գերմանիա և ԱՄՆ, կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Վաշինգտոնում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Ճապոնիայի վարչապետը։
Ինչպես հաղորդել է Kyodo գործակալությունը, Գերմանիայում Կիսիդան նախատեսում է հանդիպում անցկացնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ՝ քննարկելու համար երկկողմ համագործակցությունը, այդ թվում՝ տնտեսական անվտանգության և պաշտպանության ոլորտում։