Հնդկաստանում կրոնական փառատոնի ժամանակ հրմշտոցի հետևանքով ավելի քան հարյուր մարդ է մահացել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առնվազն 107 մարդ, հիմնականում կանայք, զոհվել են Հնդկաստանի հյուսիսային Հաթրաս քաղաքում կրոնական միջոցառման ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է նշված քաղաքի ոստիկանությանը:

Միջադեպը տեղի է ունեցել կրոնական քարոզիչ Բհոլ Բաբայի կոչից հետո։ Փրկվածներից մեկի խոսքով՝ հրմշտոցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կրոնական միջոցառումն ավարտվել է, և բոլորը սկսել են հեռանալ հավաքի վայրից։

«Տեղում հավաքվել էր հետևորդների հսկայական բազմություն։ Ելք չկար, բոլորը ընկան իրար վրա, և սկսվեց հրմշտոց։ Երբ ես փորձեցի հեռանալ, դրսում կայանված մոտոցիկլետներ կային, որոնք փակեցին իմ ճանապարհը։ Շատերը կորցրել էին գիտակցությունը, իսկ մյուսները մահացել են»,- պատմել է տուժածներից մեկը։ 

Միջադեպի ստույգ պատճառները հետաքննվում են։ Ուտար Պրադեշի գլխավոր նախարար Յոգի Ադիթյանաթը ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և հրահանգել է Հաթրաս քաղաքի և շրջակայքի իշխանություններին արագացնել փրկարարական և օգնության աշխատանքները: Նա նաև հետաքննություն է իրականացրել միջադեպի պատճառների վերաբերյալ՝ Ագրայի ոստիկանության և Ալիգարհի հանձնակատարի ղեկավարությամբ:

 

Հայերեն Русский

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres

Ուկրաինան ստացել է Patriot համակարգերի հրթիռներ, AIM հրթիռներ և Crotale համակարգեր