Մարզեր

Հիմնանորոգվում է Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցը

ԳԱՎԱՌ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, այժմ կատարվում են ճանապարհի գրունտի հարթեցման, խճապատման աշխատանքներ, որին կհաջորդի ասֆալտապատումը։ Ճանապարհի հիմնանորոգում նախատեսված էր իրականացնել 2022 թվականին, սուբվենցիոն ծրագրով, սակայն այն տեղափոխվեց հաջորդ տարի՝ փողոցի կոյուղագծերի վերակառուցման անհրաժեշտությունից ելնելով։ Կոյուղագծերի շինարարությունն իրականացվեց 2023 թվականին, պետական բյուջեի միջոցներով՝ 54 մլն դրամի հատկացմամբ։

Փողոցի կոյուղու ցանցի արդիականացման աշխատանքներն արդեն ավարտվել են։ 

Գարեգին Նժդեհ փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 142 մլն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել 1150 մ երկարություն և շուրջ 10 հազար քմ մակերես ունեցող ճանապարհ։

Շինարարական աշխատանքներն ավարտի կհասցվեն այս տարվա ընթացքում։ 

Խոսրով Խլղաթյան  

ՀՀ ԱԺ նախագահը Երևանի քաղաքապետին առաջարկել է մայրաքաղաքում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը

Մշակույթ

Խրախուսվում  են հերթական ներդրումային ծրագրերը. Լճաշեն գյուղում կկառուցվի գերժամանակակից ջերմոցային համալիր

Տնտեսություն

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. Լճաշեն գյուղում կկառուցվի գերժամանակակից ջերմոցային համալիր

Գյումրիում մեկնարկեց Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումը

Ինովացիա

Գյումրիում մեկնարկեց Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումը

Մեղադրանք է ներկայացվել Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձի. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Իրավունք

Լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելու դեպքում սահմանվում է տուգանք․ ուժեղացված ծառայություն՝ Սևանում

Հայաստան

Ունենք ընդհանուր ջրաղբյուրների ջրաքանակի 20-30 տոկոս նվազում. Գարեգին Բաղրամյանն անդրադարձել է ջրամատակարարման կրճատումների խնդրին

Երևան

Ռեստավրատորի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ՌԴ-ում ներկայացվել է «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնումը» զեկույցը

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին

ՀՀ Նախագահ

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին

ԱԺ-ի շենքի մոտ բախումներից տուժած քաղաքացին գտնվում է հետվիրահատական ապաքինման շրջանում

Երբեք ոչ ոքի չեմ կրկնօրինակում. «Կնոջս անունը Մորիս է» ներկայացման առաջնախաղով նշվեց Հակոբ Ղազանչյանի հոբելյանը

Կալանավորվել է կանանց հավաքագրելու և ԱՄԷ-ում սեռական շահագործման ենթարկելու գործընթացը համակարգող խմբի ղեկավարներից ևս մեկը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում