Երևան

Ունենք ընդհանուր ջրաղբյուրների ջրաքանակի 20-30 տոկոս նվազում. Գարեգին Բաղրամյանն անդրադարձել է ջրամատակարարման կրճատումների խնդրին

2 րոպեի ընթերցում

Ունենք ընդհանուր ջրաղբյուրների ջրաքանակի 20-30 տոկոս նվազում. Գարեգին Բաղրամյանն անդրադարձել է ջրամատակարարման կրճատումների խնդրին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի ջրանջատումների հարցը կապված է նրա հետ, որ ընդհանուր ջրաղբյուրների ջրաքանակի մոտավորապես 20-30 տոկոս նվազման խնդիր կա, և այդ հարցի լուծման համար քննարկվում է քաղաք լրացուցիչ ջրաքանակ հասցնելու հնարավորության ստեղծումը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։ 

Վերջինս, անդրադառնալով մայրաքաղաքում հաճախակի ջրանջատումների մասին հարցին, նշել է, որ դրանք ոչ թե ջրանջատումներ են, այլ իրականացվում են գրաֆիկի փոփոխություններ:  

Նա նաև հավելել է, որ կարող են լինել քաղաքի հատվածներ, որտեղ ջրամատակարարման ժամերը կկրճատվեն․ «Օրինակ՝ 24 ժամյա ջրամատակարարումը նվազեցվի և դառնա 19 կամ 17 ժամ։ Կա նաև մի մեծ, գլոբալ խնդիր, որ ընդհանուր ջրաղբյուրների ջրաքանակի մոտավորապես 20-30 տոկոս նվազում ունենք, և այդ հարցերն էլ քննարկվում են հիմա՝ այլ ջրաքանակներով կամ լրացուցիչ ջրաքանակ քաղաք հասցնելու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ»,- ասել է Բաղրամյանը: 

Անդրադառնալով օրեր շարունակ բնակիչներին ջուր չմատակարարելու մասին հարցին՝ Գարեգին Բաղրամյանը նկատել է, որ բնակչությանը 3 օր ջուր չտրամադրելը խախտում է համարվում, և այդ դեպքում տրամադրող ընկերությունը խախտում է կանոնները։  

Հայտնի են Բանակային խաղերում մարտական փոխանցումավազքի մրցանակակիրները

Մարզեր

Հայտնի են Բանակային խաղերում մարտական փոխանցումավազքի մրցանակակիրները

Անոնս

Հուլիսի 8-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 7-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատված

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատված

Վարչապետը հետևել է Բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին

Մարզեր

Վարչապետը հետևել է Բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին. կմատուցվի պատարագ

Հայաստան

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին. կմատուցվի պատարագ

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

Քաղաքականություն

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի․ վարչապետ

Մարզեր

Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի․ վարչապետ

Ամերիկացի 15 ուսուցիչ Հայոց-ցեղասպանության թանգարանում վերապատրաստման ծրագրի կմասնակցի

Հայոց ցեղասպանություն

Ամերիկացի 15 ուսուցիչ Հայոց-ցեղասպանության թանգարանում վերապատրաստման ծրագրի կմասնակցի

ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարն անդրադարձել է Հայաստանում կայանալիք հայ-ամերիկյան զորավարժություններին

Քաղաքականություն

ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարն անդրադարձել է Հայաստանում կայանալիք հայ-ամերիկյան զորավարժություններին

Վարչապետը շնորհավորել է  Քիր Սթարմերին՝ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով

Քաղաքականություն

Վարչապետը շնորհավորել է Քիր Սթարմերին՝ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում