ՀՀ նախագահ

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին

1 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է. 

«Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից է:

Վստահ եմ, որ այսուհետ ևս համատեղ ջանքերով կզարգացնենք մեր երկրների միջև ավելի քան երեսնամյա բազմաշերտ հարաբերությունները։

Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցու­թյունն ու ջանքերը՝ ուղղված ինչպես Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպան­մանը, այնպես էլ՝ Հայաստանում ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների իրականացմանը:

Հայ-ամերիկյան համագործակցությանը մեծապես նպաստում են նաև ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները, որոնք նշանակալի ավանդ ունեն երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում»,- ասված է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում