Իրավունք

Հանրային պաշտպանի գրասենյակը համալրվում է նոր կադրերով

4 րոպեի ընթերցում

Հանրային պաշտպանի գրասենյակը համալրվում է նոր կադրերով

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրայի պաշտպանի գրասենյակն ընդլայնվում է, նախատեսվում է ավելացնել լրացուցիչ 15 հաստիք։ Կառավարությունը նախագիծը հավանության է արժանացրել, ֆինանսական հարցերը կարգավորված են և Երևանում, մարզերում քրեաիրավական մասնագիտացման հանրային պաշտպանի թափուր հաստիքները համալրելու համար հայտարարվել է մրցույթ։ 

Նման նախաձեռնության պատճառը Հանրային գրասենյակի գերծանրաբեռնվածությունն է։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը նշեց, որ ներկայում առկա է 69 հաստիք, իսկ գրասենյակի տարեկան գործերի թիվը գնալով ավելանում է։ 

«2023 թվականին Հանրային պաշտպանի գրասենյակը վարել է 4400-ով ավելի քրեական գործ, քան 2022 թվականին։ Գրասենյակը 2022 թվականին 11 հազարից ավելի գործ է վարել, իսկ 2023-ին՝ 15 հազար գործ։ Մեկ հանրային պաշտպանին միջինում բաժին է ընկել 282 քրեական վարույթ։ Այս ցուցանիշները վկայում են այն մասին, որ հանրային պաշտպանները գերծանրաբեռնված են աշխատում»,-ասաց Արտյոմ Սուջյանը։ 

Ծանրաբեռնվածության տեսանկյունից իրավիճակը մեղմելու համար ՀՀ արդարադատության նախարարությունը նախաձեռնում է հաստիքների ավելացման գործընթաց։ Վերջին 2 տարիների ընթացքում սա արդեն երկրորդ անգամ է։ Ակնկալվում է, որ ծանրաբեռնվածության նվազեցմանը զուգահեռ նաև կբարձրանա գործերի վարման, դատական պաշտպանության արդյունավետությունը։ 

Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության ավելացումը մի քանի գործոններով է պայմանավորված։ Նախ` պայմանավորված է քրեադատավարական օրենսդրական նոր փոփոխություններով և պաշտպանների պարտադիր նոր գործառույթների ընդլայնմամբ։ 

«Նոր փոփոխություններով կրճատվեցին դատավարական ժամկետները, ընդլայնվեց պաշտպանի պարտադիր մասնակցության դեպքերի շրջանակը։ Անձի ձերբակալման պահից վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել պաշտպանի ներկայությունը։ Եթե անձը սեփական միջոցներով չի կարողանում ներգրավել պաշտպան, ապա պետությունը պարտավոր է նրան հանրային պաշտպան տրամադրել։ Դրանից բացի, նոր օրենսգրքով պաշտպանը կարող է ստանձնել մեկ մեղադրյալի պաշտպանություն, իսկ նախկինում օրենսդրությունը թույլ է տվել նույն գործով մի քանի մեղադրյալի պաշտպանությունը ստանձնել»,-ասաց Արտյոմ Սուջյանն՝ ընդգծելով, որ մյուս կողմից էլ հասարակության շրջանում նկատվում է Հանրային պաշտպանի գրասենյակի ինստիտուտի նկատմամբ վստահության աճ։  

Օրենսդրորեն սահմանված է, թե որ սոցիալական խմբերը կարող են օգտվել Հանրային պաշտպանի գրասենյակի ծառայություններից, սակայն քիչ չեն դեպքերը, երբ այդ իրավունքից օգտվելը չարաշահվում է։ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանն ընդգծեց, որ այս ուղղությամբ աշխատելու տեղ կա, որպեսզի բարելավվեն չարաշահումը կանխելու մեխանիզմները։   

Հանրայի պաշտպանի գրասենյակի ինստիտուտի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակական բնույթ են կրում։ Արտյոմ Սուջյանը նկատեց, որ վերջին շրջանում վերանայվել է ինչպես հանրային պաշտպանների աշխատավարձը, այնպես էլ ավելացել են սոցիալական երաշխիքներ։ 

Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը կանցկացվեն վարժական հավաքներ

Ռազմական

Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը կանցկացվեն վարժական հավաքներ

ՀՀ ԱԺ նախագահը Երևանի քաղաքապետին առաջարկել է մայրաքաղաքում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը

Մշակույթ

ՀՀ ԱԺ նախագահը Երևանի քաղաքապետին առաջարկել է մայրաքաղաքում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը

Խրախուսվում  են հերթական ներդրումային ծրագրերը. Լճաշեն գյուղում կկառուցվի գերժամանակակից ջերմոցային համալիր

Տնտեսություն

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. Լճաշեն գյուղում կկառուցվի գերժամանակակից ջերմոցային համալիր

Գյումրիում մեկնարկեց Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումը

Ինովացիա

Գյումրիում մեկնարկեց Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումը

Մեղադրանք է ներկայացվել Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձի. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Իրավունք

Մեղադրանք է ներկայացվել Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձի. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելու դեպքում սահմանվում է տուգանք․ ուժեղացված ծառայություն՝ Սևանում

Հայաստան

Լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելու դեպքում սահմանվում է տուգանք․ ուժեղացված ծառայություն՝ Սևանում

Ունենք ընդհանուր ջրաղբյուրների ջրաքանակի 20-30 տոկոս նվազում. Գարեգին Բաղրամյանն անդրադարձել է ջրամատակարարման կրճատումների խնդրին

Երևան

Ունենք ընդհանուր ջրաղբյուրների ջրաքանակի 20-30 տոկոս նվազում. Գարեգին Բաղրամյանն անդրադարձել է ջրամատակարարման կրճատումների խնդրին

Ռեստավրատորի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ՌԴ-ում ներկայացվել է «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնումը» զեկույցը

Մշակույթ

Ռեստավրատորի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ՌԴ-ում ներկայացվել է «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնումը» զեկույցը

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին

ՀՀ Նախագահ

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին

ԱԺ-ի շենքի մոտ բախումներից տուժած քաղաքացին գտնվում է հետվիրահատական ապաքինման շրջանում

Երևան

ԱԺ-ի շենքի մոտ բախումներից տուժած քաղաքացին գտնվում է հետվիրահատական ապաքինման շրջանում

Երբեք ոչ ոքի չեմ կրկնօրինակում. «Կնոջս անունը Մորիս է» ներկայացման առաջնախաղով նշվեց Հակոբ Ղազանչյանի հոբելյանը

Մշակույթ

Երբեք ոչ ոքի չեմ կրկնօրինակում. «Կնոջս անունը Մորիս է» ներկայացման առաջնախաղով նշվեց Հակոբ Ղազանչյանի հոբելյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում