Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու բացառիկ հնարավորության մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու բացառիկ հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծիք է հայտնել, որ ներկայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու բացառիկ հնարավորություն կա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը՝ մեջբերելով Բլինքենի խոսքերը Բրուքինգսի համալսարանում ունեցած ելույթից։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կյանքի կոչելու բացառիկ հնարավորություն կա, որը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը և, ընդհանրապես, կարծում եմ՝ հսկայական հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական հաղորդակցության, տնտեսական աճի, ինչպես արևելքի և արևմուտքի, այնպես էլ հյուսիսի և հարավի երկրների միջև կապերի հաստատման համար: Ադրբեջանը վճռորոշ դեր ունի այս հարցում»,- ընդգծել է Բլինքենը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն ակտիվ ներդրում է կատարել սեփական դիվանագիտության մեջ՝ փորձելով օգնել Ադրբեջանին ու Հայաստանին խաղաղության համաձայնագրին մոտենալու հարցում։

ԱՄՆ պետքարտուղարն իր խոսքում նաև նշել է, որ Վաշինգտոնն այդ աշխատանքը կատարել է Եվրոպական միության հետ շատ սերտ համագործակցությամբ և համակարգմամբ և կարծիք է հայտնել, որ Երևանն ու Բաքուն, իսկապես, կարող են հասնել խաղաղության։

«Ես այդ մասին մոտ 1 շաբաթ առաջ խոսել եմ նախագահ Ալիևի հետ զրույցի ընթացքում։ Կարծում եմ, որ դա իրագործելի է և լիովին համապատասխանում է Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդների, ինչպես նաև ողջ տարածաշրջանի շահերին», - եզրափակել է Էնթոնի Բլինքենը։

 

Սևան համայնքի կոմունալ տեխնիկայի պարկը համալրվեց ևս մեկ ինքնաթափով

Մարզեր

Սևան համայնքի կոմունալ տեխնիկայի պարկը համալրվեց ևս մեկ ինքնաթափով

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մոտ են հրադադարի համաձայնագրի կնքմանը. CNN

Քաղաքականություն

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մոտ են հրադադարի համաձայնագրի կնքմանը. CNN

Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի դերը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում. Փաշինյանը՝ Ջո Բայդենին

Միացյալ Նահանգներ

Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի դերը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում. Փաշինյանը՝ Ջո Բայդենին

Հողերի միավորում. փորձաքար՝ կառավարության և հնարավորություն գյուղատնտեսության համար

Տնտեսություն

Հողերի միավորում. փորձաքար՝ կառավարության և հնարավորություն գյուղատնտեսության համար

Մարտունի համայնքի ղեկավարն ընդունել է Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսության պալատի մասնագետներին

Տնտեսություն

Մարտունի համայնքի ղեկավարն ընդունել է Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսության պալատի մասնագետներին

Հայաստանն ունի խաղաքարտեր, որոնք դեռ ամբողջությամբ չի խաղարկել. ֆրանսիացի քաղաքագետի հարցազրույցը

Քաղաքականություն

Հայաստանն ունի խաղաքարտեր, որոնք դեռ ամբողջությամբ չի խաղարկել. ֆրանսիացի քաղաքագետի հարցազրույցը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորել է միջազգային առաջնություններում հաղթած մարզիկներին

Սպորտ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորել է միջազգային առաջնություններում հաղթած մարզիկներին

Քաղաքաշինության կոմիտեն և ՄԱԶԾ-Հայաստանը դիտարկում են համագործակցության առաջիկա ուղղությունները

Տնտեսություն

Քաղաքաշինության կոմիտեն և ՄԱԶԾ-Հայաստանը դիտարկում են համագործակցության առաջիկա ուղղությունները

ՀՀ ՄԻՊ-ն Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ն Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Էրեբունիում հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 4-ը մի քանի փողոցների երթևեկությունն առանձին ժամերի լինելու է միակողմանի

Երևան

Էրեբունիում հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 4-ը մի քանի փողոցների երթևեկությունն առանձին ժամերի լինելու է միակողմանի

Մինչև տարվա ավարտը ՀՀ դատախազների շուրջ 60%-ը բարեվարքության ստուգում անցած կլինի. գլխավոր դատախազն ընդունել է Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարին

Իրավունք

Մինչև տարվա ավարտը ՀՀ դատախազների շուրջ 60%-ը բարեվարքության ստուգում անցած կլինի. գլխավոր դատախազն ընդունել է Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում