ԱԽ քարտուղարը կարծում է, որ ՀՀ-ն ինքնիշխանության դեմ ճնշումներին կարողացել է դիմակայել ժողովրդավարության շնորհիվ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի դիտարկմամբ՝ վերջին մի քանի տարիների ընթացքում ՀՀ-ի վրա եղել են ճնշումներ, հատկապես ինքնիշխանության տեսակետից, և երկիրը դրան կարողացել է դիմակայել հենց ժողովրդավարության միջոցով։ Նա համոզմունք է հայտնել, որ եթե ՀՀ-ն ժողովրդավարական համակարգ չունենար, ապա դժվար թե կարողանար այդ ճնշումներին դիմակայել։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԽ քարտուղարը նման կարծիք է հայտնել Ժողովրդավարության հայկական 3-րդ ֆորումի շրջանակներում։

Արմեն Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ ֆորումի անցկացումը շատ կարևոր է, քանի որ ժողովրդավարությունն առանց հանրային քննարկման ավելի քիչ դիմակայուն է, և այդ առումով շատ կարևոր են այսպիսի հանրային քննարկումները։ 

Նա կարծիք է հայտնել, որ ժողովրդավարության եւ անվտանգության միջև իրականում հակադրություն չկա:

«Փորձում են հակադրություններ ստեղծել, բայց միանշանակ է, որ  ժողովրդավարական կառավարման համակարգն ավելի կայուն է: Նախ կայուն է ակնկալիքների առումով, փոփոխությունները ընտրությունների միջոցով են տեղի ունենում և հաճախ հանրային ընկալումների փոփոխություններն արտահայտվում են ընտրությունների միջոցով»,-իր խոսքում նշել է ՀՀ ԱԽ քարտուղարը՝ շեշտելով, որ իր համոզմամբ՝ ժողովրդավարական համակարգերն ամենակայունն են և անվտանգ են։

Ըստ Գրիգորյանի՝ 2018-ից սկսած ՀՀ կառավարության աշխատանքային ուղղություններից մեկը եղել է  նաև այն, որ փորձ արվի ընդլայնել անվտանգության հայեցակարգի ընկալումը։  

«Երբեմն փորձ է կատարվում շատ նեղ հասկացության մեջ անվտանգությունն ընկալել, այսինքն՝ դա ընկալել հիմնականում Զինված ուժերի կամ անվտանգության ինստիտուտների մասով, բայց իրականության մեջ անվտանգությունը շատ մեծ հասկացություն է, և շատ դեպքերում ԶՈւ-ի և անվտանգության ինստիտուտների աշխատանքը կախված է նաև համակարգի այլ ինստիտուտների աշխատանքից, և եթե որևէ պահի անվտանգության ինստիտուտներն իզոլացված են աշխատում, դա միայն բացասական ազդեցություն է ունենում», - ասել է Գրիգորյանը ։

Ըստ նրա՝ ժողովրդավարությունը եղել է այն հիմնական գործիքը, որով ՀՀ-ն կարողացել է քաղաքական ճգնաժամերը հաղթահարել ։

Արմեն Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ ՀՀ-ում հստակ ընկալում կա, որ իշխանափոխության միակ գործիքն արդեն ընտրություններն են, և այլ գործիք ՀՀ-ում գոյություն չունի, ու դա հիմնական հաջողություններից մեկն է։ 

«Առնվազն վերջին 4 տարիներին՝ 2020 թվականի պատերազմից հետո, Հայաստանն իր վրա եղած ճնշումներին՝ հատկապես ինքնիշխանության տեսակետից, կարողացել է դիմակայել ժողովրդավարության միջոցով։ Համոզված եմ՝ եթե ՀՀ-ն ժողովդավարական համակարգ չունենար, դժվար թե այդ ճնշումներին դիմակայեր», - ընդգծել է ԱԽ քարտուղարը։ 

Հայերեն فارسی Русский Türkçe

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան