Աշխարհ

Հնդկաստանում տանկի սուզվելու հետևանքով 5 զինվոր է զոհվել

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում տանկի սուզվելու հետևանքով 5 զինվոր է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հնդկաստանի հյուսիսում Չինաստանի սահմանակից Լադահի տարածքում գետանցման փորձի ժամանակ տանկի սուզվելու հետևանքով հինգ հնդիկ զինվոր է մահացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով Հնդկաստանի պաշտոնական աղբյուրները:

Նշվում է, որ, հնդկական բանակի հրամանատարական կենտրոնի հաղորդագրության համաձայն, տանկը սուզվել է շաբաթ օրը Շայոկ գետի ջրի մակարդակի հանկարծակի բարձրացման պատճառով՝ զորավարժության ընթացքում։

Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը X-ի միկրոբլոգում ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում