Աշխարհ

Պակիստանում շուրջ 450 մարդ է մահացել ջերմային հարվածի հետևանքով

1 րոպեի ընթերցում

Պակիստանում շուրջ 450 մարդ է մահացել ջերմային հարվածի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի Կարաչի քաղաքում (Սինդի նահանգի վարչական կենտրոն) ջերմային հարվածների պատճառով վերջին չորս օրվա ընթացքում շուրջ 450 մարդ է մահացել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին իր կայքում հայտնել է Պակիստանի խոշորագույն Edhi Trust բարեգործական հիմնադրամի ղեկավար Ֆեյսալ Էդհին։

«Կարաչիի քաղաքային դիարաններում արդեն տեղ չկա շոգ եղանակի պատճառով մահացածներին ընդունելու համար», -նշել է Էդհին:

Վերջին մի քանի օրվա ընթացքում 18 միլիոն բնակչություն ունեցող Կարաչիում ջերմաստիճանը հասել է +42-ի, ինչն էքստրեմալ է համարվում այդ քաղաքի համար: Բժիշկները հայտարարել են, որ բնակիչների մահացության աճի վրա ազդել է մեգապոլիսի անբարենպաստ բնապահպանական իրավիճակը, որը վատթարացել է տապի ժամանակ։

Կարաչիի իշխանությունները վիճակագրություն դեռ չեն հրապարակում տապի հետևանքով մահացածների վերաբերյալ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում