Ինքնագլորների երթևեկության կանոնները խախտողները կտուգանվեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ներքին գործերի նախարարությունը օրենսդրական փոփոխություններ է առաջարկում, որոնցով կանոնակարգվում են ինքնագլորների երթևեկության կանոնները։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունների նպատակը հնարավորինս ոլորտը կարգավորելն է՝ կանխագելման շեշտադրմամբ։ 

Մասնավորապես, սահմանվում է, թե ովքեր իրավունք կունենան վարել ինքնագլորները։ Առաջարկվող փոփոխությամբ կթույլատրվի ինքնագլորները վարել 18 տարին լրացած կամ 16 տարին լրացած այն անձանց, որոնք ունեն AM ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք։ 

«Մեր տեսլականը հետևյալն է. հասնել նրան, որ ծրագրատեխնիկական լուծումների միջոցով ունենանք մի վիճակ, երբ ծառայություն ձեռք բերողից, այն է՝ ինքնագլոր վարել ցանկացողից, պահանջվեն որոշակի տվյալներ, որոնք լրացվելու պարագայում միայն կարող է ծառայությունը ձեռք բերել։ Այսինքն՝ կազմակերպությունը ծառայությունը տրամադրելիս պետք է հնարավորություն ունենա նույնականացնել անձի տարիքը»,-ասաց Ռուսլան Մարանդյանը։ 

Երթևեկությունը թույլատրվելու է հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով, եթե դրանք չկան, ապա մայթով կամ կողնակով, եթե դրանք էլ չկան, երթևեկությունը կթույլատրվի երթևեկելի գոտու աջ հատվածով։ Ռուսլան Մարանդյանը նշեց, որ փորձ է արվել նախատեսել հնարավոր բոլոր իրավիճակները, որ ինքնագլոր վարող անձն անխոչընդոտ երթևեկի։  

Նոր փոփոխությամբ նախատեսվում է, որ ինքնագլորների համար առավելագույն արագություն սահմանվելու է 20 կմ/ժ արագություն։ Դա ապահովելու համար անհրաժեշտություն է առաջանալու, որ տնտեսվարողները համապատասխան սարքավորումներով օժտված լինեն արագության պահանջն ապահովելու համար։ 

Ինքնագլորներով չի թույլատրվելու բեռներ տեղափոխել, բացառությամբ ուսապարկերի, երբ վարողի ձեռքերը զբաղված չեն։ Արգելվելու է ուղևոր տեղափոխել, ինչպես նաև նույն ինքնագլորով այլ ինքնագլորներ ևս տեղափոխել։ Արգելվելու է ինքնագլորներ վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող տարածքներում։ Ինքնագլորներով առաքում իրականացնելու ժամանակ վարողը պարտավոր է լինելու կրել սաղավարտներ։ Ինքնագլորների երթևեկության կանոնները խախտելու դեպքում սահմանված է տուգանք 5 000-29 000 դրամ՝ կախված իրավիճակից։ 

 

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները