Հայաստան

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանի կողքին է. դեսպան Դըկոտինյի

1 րոպեի ընթերցում

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանի կողքին է. դեսպան Դըկոտինյի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Զարգացման ֆրանսիական գործակալությունը և Ազգային հիփոթեքային ընկերությունը նշում են էներգետիկ անցման իրենց գործընկերության 10-ամյակը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«16000 շահառու ընտանիք ողջ երկրում։ Առավել հարմարավետություն և խնայողություններ ընտանիքների համար, պակաս էներգետիկ կախվածություն Հայաստանի համար»,-նշել է Ֆրանսիայի դեսպանն իր գրառման մեջ։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում