Երևանի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի ջրհեղեղից տուժած Ալավերդիին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին 2-րդ նստաշրջանի 5-րդ նիստում կողմ քվեարկեց քաղաքի՝ 2024 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից Ալավերդի համայնքին 50 մլն դրամ հատկացնելու առաջարկին: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ գումարն ուղղվելու է մայիսյան ջրհեղեղից տուժած Ալավերդիում սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը:

Այդ նախաձեռնությունը նախապես արժանացել էր Երևանի քաղաքապետարանի Գլխադասային, ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Նախագիծը նիստի պատվիրակներին ներկայացրեց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանը: Նա նշեց, որ մայրաքաղաքը մշտապես գտնվելով երկրի մյուս քույր համայնքների կողքին և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համապատասխան դրույթներով՝ օգնության ձեռք է մեկնում Ալավերդիին:

«Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից  հատկացնել 50 մլն դրամ «Բյուջետային ծախսերի դասակարգման այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով: Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: Սույն գումարը հատկացվելու է Ալավերդի համայնքին: Դա համայնքին հնարավորություն է ընձեռում սույն գումարի չափով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը և ստանձնելով սուբվենցիոն ծրագրի պարտավորություն՝ կրկնապատկել կամ մինչև 70 մլն դրամով ավելացնել այդ գումարը և իրականացնել կապիտալ ծախսեր»,- նշված է նիստի պատվիրակների հաստատած որոշման մեջ:

Մայիսի 25-26-ին տեղացած հորդառատ անձրևների պատճառով առաջացած հեղեղումների հետևանքով զգալի վնաս է հասցվել Լոռու և Տավուշի մարզերին, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության մայիսի 27-ի որոշմամբ ճանաչվել են աղետի գոտի: 

 

Հայերեն English Español فارسی Français 中文

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով