Իրանը և Բահրեյնը բանակցություններ կսկսեն իրանական ակտիվների ապաարգելափակման շուրջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը և Մանաման կքննարկեն իրանական ակտիվների ապաարգելափակման հարցը․ դրանք Բահրեյնում սառեցվել էին երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների խզումից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Կենտրոնական բանկը։

«Երկու կողմերը պայմանավորվել են վարել տեխնիկական բանակցություններ, որոնք կապահովեն Բահրեյնում սառեցված իրանական ակտիվների արգելափակման վերացումը», - նշված է Իրանի ԿԲ հայտարարությունում։

Բանակցությունները մոտ օրերս կսկսվեն Թեհրանում կամ Մանամայում և կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև արդյունքներ ձեռք բերվեն:

Ավելի վաղ Թեհրանում հանդիպման ընթացքում Բահրեյնի և Իրանի արտաքին գործերի նախարարները համաձայնության են եկել բանակցություններ սկսել՝ նպատակաուղղված երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։

Իրան

Բահրեյնը և Իրանը բանակցություններ կսկսեն հարաբերությունների կարգավորման շուրջ. ԶԼՄ-ներ

Բահրեյնը Սաուդյան Արաբիայից անմիջապես հետո խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետ՝ 2016 թվականի հունվարին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակումից հետո։ Սաուդյան Արաբիան և Իրանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման և դեսպանատների աշխատանքի վերսկսման շուրջ 2023 թվականի մարտի 10-ին, որից հետո Բահրեյնի իշխանությունները հայտարարել են, որ բաց են իսլամական հանրապետության հետ կապերի վերականգնման համար:

Հայերեն Русский

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի

«Արարատցեմենտ»-ի կառավարիչը կնշանակվի հուլիսին. Պապոյան