Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան  կպատասխանի հութիների սպառնալիքներին

2 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան  կպատասխանի հութիների սպառնալիքներին

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան եմենյան «Անսար Ալլահ» խռովարար շարժմանը (հութիներ) սպառնացել է վճռական միջոցներով՝ ի պատասխան Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի դեմ ուղղված սպառնալիքների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադի գեներալ Թուրքի ալ Մալիքիի հայտարարությունը։

Հայտարարության համաձայն՝ կոալիցիայի հրամանատարությունն «սկսել է Բաբ էլ Մանդեբի նեղուցով անցնող առևտրային նավերի պաշտպանության միջոցների իրականացումը», և «հութիների սպառնալիքներն անցնող նավերի հասցեին կհանդիպեն վճռական և կոշտ կպատասխանի, քանի որ դրանք դիտարկվում են միջազգային իրավունքի բացահայտ խախտում և որակվում են որպես ծովահենություն»։

Ալ Մալիքին ընդգծել է, որ «Եմենի նավահանգիստները և օդանավակայանները փակելու մասին հայտարարությունները հութիների ապատեղեկատվության և Եմենի կառավարության և նրա հարևան երկրների դեմ հակամարտության սրման արշավի մի մասն են»։

Հուլիսի 20-ին հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի դեմ ծովային շրջափակում սահմանելու մասին՝ ի պատասխան Էր Ռիադի գործողությունների:

Հութիներն անցյալ շաբաթ հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի վրա՝ մեղադրելով թագավորությանը իրենց վերահսկողության տակ գտնվող Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում