Տնտեսություն

Հայաստանը տեղեկություններ կփոխանակի նաև կրիպտոակտիվներով իրականացված գործարքների մասին. ՊԵԿ պաշտոնյա

5 րոպեի ընթերցում

Հայաստանը տեղեկություններ կփոխանակի նաև կրիպտոակտիվներով իրականացված գործարքների մասին. ՊԵԿ պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2027 թվականից կկարողանա փոխանցել և այլ երկրներից ստանալ նաև կրիպտոակտիվներով իրականացված գործարքների մասին տեղեկություններ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի  համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղակալ Նաիրուհի Ավետիսյանը Երևանում անցկացվող Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպման շրջանակում լրագրողների հետ զրույցում:

«Դեռևս 2015 թվականից ՀՀ-ն սկսել է ինտեգրվել հարկային թափանցիկության միջազգային ստանդարտներին, բայց, թերևս, մեծ թափ է առել ավելի շատ վերջին տարիներին: Անցյալ տարի մենք արդեն պարտավորություն վերցրինք նաև ավտոմատ եղանակով տեղեկություններ փոխանակել»,-ասաց Նաիրուհի Ավետիսյանը՝ դա համարելով առանցքային քայլ՝ ավելի լուրջ հարկային թափանցիկության ուղղությամբ քաղաքականություն որդեգրելու առումով:

Ասիայի նախաձեռնության անդամ դառնալը նա ևս մեկ քայլ առաջ համարեց՝ տարածաշրջանում ևս ցույց տալու, որ Հայաստանը՝ ի դեմս Պետական եկամուտների կոմիտեի, կարևորում է հարկային ստանդարտների ներդրումը հարկային համակարգում: 

Հարկային թափանցիկությունը տեղեկությունների փոխանակման մասին է: Տեղեկությունները կարող են փոխանակվել ըստ հարցման: ՀՀ-ն արդեն անցել է իր փորձագիտական գնահատման գործընթացները: 

«Այս ամսվա սկզբին մենք արդեն դա վերջացրինք: Եվ արդեն մեր վարկանիշը՝ նախնական գնահատականը, թե ինչպես ենք մենք տեղեկությունները փոխանակում, պատրաստ կլինի մյուս ամիս: Փետրվարին արդեն կհրապարակվի վերջնական գնահատականը: Մյուս տարվա սեպտեմբեր ամսվանից մենք արդեն ավտոմատ կերպով տեղեկությունների փոխանակում կիրականացնենք աշխարհի շուրջ 137 երկրի հետ: Սա արդեն ֆինանսական հաշիվների մասին է: ՀՀ-ն պարտավորվում է տեղեկություններ փոխանակել այլ երկրների ոչ ռեզիդենտ անձանց ֆինանսական հաշիվների վերաբերյալ: Հաշվի առնելով, որ տեղեկությունների փոխանակումը միշտ լինում է փոխադարձության սկզբունքով՝ այդ տեղեկությունները Հայաստանը կստանա նաև իր ռեզիդենտների մասին աշխարհի տարբեր երկրներից»,-ասաց նա՝ դա տեղեկությունների փոխանակման բնագավառում գնահատելով շատ լուրջ առաջընթաց:

Հայաստանը միացել է նաև «Կրիպտոակտիվների հաշվետվողականության շրջանակին»: «Դա ենթադրում է, որ 2027 թվականից տեղեկություններ ենք փոխանակելու նաև կրիպտոակտիվներով իրականացված գործարքների մասին»,-ասաց Ավետիսյանը:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի անդամ է 171 երկիր:  Գլոբլ ֆորումն ունի նախաձեռնություններ՝ Ասիայի, Լատինական Ամերիկայի և աֆրիկյան երկրների համար: Ասիայի նախաձեռնությունը մեկնարկել է 2021-ին, դրան միացել է նաև Հայաստանը:

2024-2025թթ Հայաստանը համանախագահելու է Ասիայի նախաձեռնությունը: «Սա նշանակում է, որ ՀՀ-ն խիստ կարևորում է այս թափանցիկության ստանդարտները: Դա նշանակում է համապատասխան օրենսդրություն, ինֆորմացիան փոխանակելու կարողություն: Եվ բնականաբար փոխանակման ողջ գործընթացը պետք է լինի անվտանգ, գաղտնիության, անվտանգության բոլոր կանոնները պետք է պահպանվեն»,-նշեց Ավետիսյանը:

Հայաստանն այդ գաղտնիության և անվտանգության կանոնների հետ կապված փորձագիտական գնահատում է անցել, ստացել շատ բարձր գնահատական: 

Երևանում 6-րդ բարձրաստիճան հանդիպման շրջանակում  Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի միջև ստորագրվել է «Եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը: Այն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՉԺՀ Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի ներքին եկամուտների գործակալության նախագահ Թամ Թամ Փանը։

 

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, տուժել է երեք մարդ

Պատահարներ

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, տուժել է երեք մարդ

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթնաժողովին

Արտաքին քաղաքականություն

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթնաժողովին

Փրկարարներն իրականացրել են պատուհանի ապակու ապամոնտաժման աշխատանքներ

Պատահար

Փրկարարներն իրականացրել են պատուհանի ապակու ապամոնտաժման աշխատանքներ

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Հայաստան

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Գյումրիում մեկնարկել է Ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի 23-րդ անհատական առաջնությունը

Սպորտ

Գյումրիում մեկնարկել է Ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի 23-րդ անհատական առաջնությունը

Վերանայվում են Երևանում վարձակալությամբ տրամադրված ու անխնամ մնացած այգիների պայմանագրերը

Երևան

Վերանայվում են Երևանում վարձակալությամբ տրամադրված ու անխնամ մնացած այգիների պայմանագրերը

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Արտաքին քաղաքականություն

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

«Փարաջանով-100» խորագիրը կրող ցուցահանդեսը Գյումրիում կգործի մինչև սեպտեմբեր

Մշակույթ

«Փարաջանով-100» խորագիրը կրող ցուցահանդեսը Գյումրիում կգործի մինչև սեպտեմբեր

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջան

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյա տարելիցի առիթով մատուցված պատարագին

Հայոց ցեղասպանություն

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյա տարելիցի առիթով մատուցված պատարագին

Երևան-Սևան ավտոճանապարհին երեք ավտոմեքենայի բախման հետևանքով կա մեկ զոհ և երեք վիրավոր

Պատահար

Երևան-Սևան ավտոճանապարհին երեք ավտոմեքենայի բախման հետևանքով կա մեկ զոհ և երեք վիրավոր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում