Եվրոպա

ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը: Ըստ փաստաթղթի՝ սահմանափակումների ներքո հայտնվել են Ռուսաստանի Դաշնության 116 ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

ԵՄ-ն նաև պատժամիջոցների 14-րդ փաթեթում ներառել է  Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Թուրքիայի 61 ընկերություններ, որոնց նկատմամբ սահմանափակումներ են մտցվել կրկնակի նշանակության տեխնոլոգիաների արտահանման համար։

Եվրամիությունը կշարունակի գնել ռուսական հեղուկացված բնական գազը (ՀԲԳ), բայց կարգելի դրա վերաարտահանումը։ Եվրամիության այն ընկերությունները, որոնք  ռազմական ապրանքներ են վաճառում երրորդ երկրներին, պետք է բացահայտեն և գնահատեն դեպի Ռուսաստան դրանց վերաարտահանման ռիսկերը։

Պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է Եվրոպայի նավահանգիստներով ռուսական ՀԲԳ-ի տարանցման սահմանափակումներ, դրույթներ եվրոպական ընկերությունների կողմից Ռուսաստանի Դաշնության պատասխան գործողություններից վնասի փոխհատուցման պահանջների աջակցության վերաբերյալ,  ներդրումների, ապրանքների, տեխնոլոգիաների և ծառայությունների տրամադրման արգելք ՀԲԳ այնպիսի նախագծերի ավարտի համար, ինչպիսիք են «Արկտիկ ՀԲԳ-2»-ը և «Մուրմանսկի ՀԲԳ»-ն, Ռուսաստանից հելիումի ներմուծման և մանգանի հանքաքարերի, պլաստիկի որոշ տեսակների, հազվագյուտ հողային տարրերի և էլեկտրոնային բաղադրիչների՝ Ռուսաստանի Դաշնություն արտահանման արգելք և այլ սահմանափակումներ:

ՀՀ ՄԻՊ-ն Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ն Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Բուլղարիայի խորհրդարանը չի հաստատել նոր վարչապետի թեկնածությունը

Աշխարհ

Բուլղարիայի խորհրդարանը չի հաստատել նոր վարչապետի թեկնածությունը

Մինչև տարվա ավարտը ՀՀ դատախազների շուրջ 60%-ը բարեվարքության ստուգում անցած կլինի. գլխավոր դատախազն ընդունել է Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարին

Իրավունք

Մինչև տարվա ավարտը ՀՀ դատախազների շուրջ 60%-ը բարեվարքության ստուգում անցած կլինի. գլխավոր դատախազն ընդունել է Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարին

Աշխարհ

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 86,36 դոլար

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի շտաբները հրթիռակոծելու մասին

Աշխարհ

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի շտաբները հրթիռակոծելու մասին

Էրդողանն ու Պուտինը քննարկել են Պաղեստինի, Ուկրաինայի և Սիրիայի հարցերը

Թուրքիա

Էրդողանն ու Պուտինը քննարկել են Պաղեստինի, Ուկրաինայի և Սիրիայի հարցերը

Ռուսաստանը դադարեցրել է մասնակցությունը ԵԱՀԿ-ի Խորհրդարանական Վեհաժողովին

Ռուսաստան

Ռուսաստանը դադարեցրել է մասնակցությունը ԵԱՀԿ-ի Խորհրդարանական Վեհաժողովին

Նիդեռլանդների նոր կառավարությունը ցանկանում է հրաժարվել ԵՄ միգրացիոն քաղաքականությունից

Աշխարհ

Նիդեռլանդների նոր կառավարությունը ցանկանում է հրաժարվել ԵՄ միգրացիոն քաղաքականությունից

Շվեյցարիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

Աշխարհ

Շվեյցարիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

Գերմանիայի ՆԳ նախարարը թուրք ֆուտբոլիստին մեղադրել է Եվրոպայի առաջնությունը որպես ռասիզմի հարթակ օգտագործելու մեջ

Սպորտ

Գերմանիայի ՆԳ նախարարը թուրք ֆուտբոլիստին մեղադրել է Եվրոպայի առաջնությունը որպես ռասիզմի հարթակ օգտագործելու մեջ

Աստանայում ՇՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են ՌԴ և Թուրքիայի նախագահները

Քաղաքականություն

Աստանայում ՇՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են ՌԴ և Թուրքիայի նախագահները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում