Պատահար

Լոռու մարզի Եղեգնուտ գյուղում տնակ է այրվել

1 րոպեի ընթերցում

Լոռու մարզի Եղեգնուտ գյուղում տնակ է այրվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 23-ին, ժամը 11։11-ին ահազանգ է ստացել, որ Եղեգնուտ գյուղի միջնամասում այրվում է մեկ հարկանի բնակելի տնակ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:

 Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տնակներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։49-ին, մարվել՝ 13։12-ին։ Այրվել է տնակը (մոտ 30 քմ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում