Մշակույթ

Պայմանականության և երևակայության միաձուլումը. Դրամատիկական թատրոնի բեմ բարձրացավ անսովոր մեկնաբանությամբ «Համլետ»-ը

10 րոպեի ընթերցում

Պայմանականության և երևակայության միաձուլումը. Դրամատիկական թատրոնի բեմ բարձրացավ անսովոր մեկնաբանությամբ «Համլետ»-ը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիլյամ Շեքսպիրի գլուխգործոցը՝ «Համլետ»-ը, որը մի քանի անգամ բեմադրվել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, անսովոր մեկնաբանությամբ, հետաքրքիր լուծումներով, նոր մոտեցումներով վերադարձավ թատրոնի խաղացանկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացումը, որ շատերին կարող է զարմացնել, հարցերի տարափ առաջացնել, ստիպել խորհել ու վերլուծել, հանդիսատեսին ներկայացվեց հունիսի 21-ին:

Բեմադրության հեղինակ Գրիգոր Խաչատրյանի համոզմամբ՝ յուրաքանչյուր մարդ ստեղծագործելու իր ճանապարհներն ունի: «Ինձ համար արգելքներ չկան: Երբ քեզ համարում ես ժամանակակից մարդ, ցանկանում ես իմանալ, թե այսօր աշխարհում ինչ է կատարվում և անտարբեր չես, կարդում ես գրականություն, երաժշտություն ես լսում, նորություններին ես ծանոթանում և Շեքսպիրի, Չեխովի ստեղծագործությունները ևս յուրովի ես կարդում: Բեմադրում եմ այնպես, ինչպես ես եմ հասկանում և կարծում եմ՝ հեղինակը հենց այդպես է գրել: Տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում Շեքսպիրի ստեղծագործությունները: Աշխարհն այդ բազմազանությամբ է հետաքրքիր, և ամեն բան գոյություն ունենալու իրավունք ունի, իսկ Շեքսպիրի ստեղծագործություններում ամեն ինչ կա»,-նշում է ռեժիսորը:

2024.06.20_22.23.03.44.JPG

Գրիգոր Խաչատրյանը «Համլետ»-ին ծանոթացել է ութերորդ դասարանում: Նա իր ծնողներից, ուսուցիչներից է լսել պիեսի մասին: Երբ ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, մանրակրկիտ ուսումնասիրել է Շեքսպիրի գլուխգործոցը:  «Դեռ այդ ժամանակ իմ մտքերի, մեկնաբանությունների պատճառով բավականին քարկոծվել եմ: Միշտ համոզված եմ եղել, որ Համլետը չի կարող շատ բարձրահասակ լինել և թուրը ձեռքին պաշտպան կանգնել ճշմարտություններին:  Թյուր կարծիք է, որ Համլետը խոսում է բոլորի սրտից: Իրականում նա շատ անհարմար բաներ է ասում, նա նյուանսները չի զգում, նրա համար մի ուղիղ ճանապարհ կա, և նա երբեք մարդկանց հարմար ճշմարտություններ չի ասում: Համլետը մորն ասում է, որ չմտնի իր հորեղբոր անկողինը, շեշտում, որ այսօր դժվար կլինի, իսկ վաղը՝ հեշտ: Դա հե՞շտ է անել: Ո՛չ: Չէ՞ որ կինը բարդ երևույթ է, իսկ նա դա չի ընկալում»,-ընդգծում է Խաչատրյանը:

Ըստ նրա՝ թերի կարծիքը ձևավորվել է, քանի որ մարդիկ ցանկացել են Համլետի մեջ տեսնել իրենց ուզած հերոսին, որ խոսում է  մեր խնդիրներից: «Նա ոչ ոքի փաստարկը չի լսում և հենց դրանում է Համլետի ամբողջ գեղեցկությունը, այն գեղեցկությունը, որ մենք կորցրել ենք պատանի հասակում:  Պարզությունը, մաքրությունը, որ կար մեր մեջ երիտասարդ տարիքում, փչացրինք՝ նյուանսներ զգալով: Գուցե մեր խնդիրները եկել են նրանից, որ սկսել ենք մանրամասները հաշվի առնել»,-ասում է Խաչատրյանը:

Ներկայացման մեջ Համլետին մարմնավորում է Լիդիա Գրիգորյանը: Ռեժիսորը պատմում է՝ տասնյակից ավելի թատրոններում կան տղամարդ դերասաններ, որ կանանց են մարմնավորում, իսկ ճապոնական թատրոնում կին դերասանուհի չկա: «Թատրոնը պայմանականության և երևակայության միաձուլում է: Մեր հասարակությունը թատերասեր է, բայց թատրոնի պայմանականությունն ու ֆանտազիան վերջերս լավ չի ընկալում, քանի որ սերիալները փչացրին ճաշակն ու որակը, և մենք դադարել ենք կերպարներով մտածել: Համլետը դեր չէ, կերպար է: Համլետի դերակատարը պետք է որոշ հատկություններ ունենա, լինի այդպիսին: Նա պետք է ծայրահեղ անանձնական լինի, էգոյի կատարյալ բացակայություն, Համլետի դերակատարը չի կարող եսասեր լինել: Այդ ամենը երևալու է: Դերասանին թվում է՝ ամբողջ տիեզերքն իր շուրջ է պտտվում, նման մտածելակերպով դերասանը չի կարող Համլետ լինել: Գուցե սխալվում եմ, բայց  այդպես եմ կարծում: Նա պետք է լինի սիրուն, կոկիկ, դաստիարակված, կիրթ, պերֆեկցիոնիստ և անտանելի: Այդ հատկությունները գտել եմ Լիդիա Գրիգորյանի մեջ»,-շեշտում է Գրիգոր Խաչատրյանը:

Լիդիա Գրիգորյանը երբեք չի պատկերացրել, որ կարող է մի օր Համլետ խաղալ, չի երազել այդ մասին: Դերասանուհուն առաջարկել են այս կամ այն դերը կերտել, նա էլ համաձայնել է, քանի որ պաշտում է բեմը: Անգամ ամենափոքր դերերին մեծ նշանակություն է տալիս, սակայն Համլետ մարմնավորելը շատ պատասխանատու է համարում:

«Հետաքրքիր էր, միևնույն ժամանակ վախեցնող, անհանգստացնող, լուրջ մարտահրավեր էր։ Գիտեմ, որ շատերն այն կարող են առհասարակ չընկալել, բայց մենք ունենք մեր տարբերակը։ Գրիգորի հետ շատ ենք քննարկել, խոսել, եկել ենք այն գաղափարին, թե ինչպիսին պետք է լինի մեր Համլետը,  ինչ արժեհամակարգ պետք է ունենա»,-նշում  է դերասանուհին: 

Համլետ կերտելու առաջարկը տարիներ առաջ է ստացել: Սկսել է ուսումնասիրել պիեսը, հերոսներին, կարդացել է բազմաթիվ վերլուծություններ, ծանոթացել անգլերեն, հայերեն, ռուսերեն թարգմանություններին: Նրա համար շատ կարևոր է եղել բնօրինակը կարդալը, քանի որ այն ավելի ստույգ է ասում, թե ինչ է ցանկացել փոխանցել Շեքսպիրը: Կարծում է՝ թարգմանության պարագայում լեզվամտածողության պատճառով երբեմն ստեղծագործությունն այլ նշանակություն է ստանում։ 

«Կան դերեր, որոնք քո անձի հետ կապ չունեն, և կարողանում ես այդ դերերը հետաքրքիր մոտեցմամբ ներկայացնել, կերպարը նորովի բացահայտել, մեկնաբանել: Համլետի պարագայում այդպես չէ. պետք է նրա մտածելակերպն ունենալ, հասկանալ, թե նա ինչ սիրով է սիրում Օֆելյային, պետք է այդպիսի սեր զգալ ու այդպես սիրել աշխարհն ու մարդկանց»,-հավաստիացնում  է դերասանուհին:

Գրիգոր Խաչատրյանը հետաքրքիր և նորարարական մոտեցում է ցույց տվել՝ «Համլետ» ստեղծագործության մեջ «Գոնզագոյի սպանությունը» պիեսի փոխարեն ներկայացնելով Յուկիո Միշիմայի «Հայրենասիրություն» վիպակը:  Շեքսպիրի «Համլետ»-ին քաջածանոթ մարդիկ գիտեն, որ Համլետն իր հորեղբոր հանցանքը բացահայտելու նպատակով դերասանների է հրավիրում ու խնդրում նրանց  ներկայացում խաղալ հորեղբոր և մոր համար: «Համլետը «Գոնզագոյի սպանությունը» պիեսի և իր պատմության միջև և ընդհանրություններ է տեսնում, ուստի խնդրում է, որ դերասանները այն խաղան: Այդ պիեսն այն ժամանակվա հանդիսատեսին ծանոթ էր: Համալսարանական լինելով՝ Համլետը նաև թատրոնի գիտակ էր: Շեքսպիրն այդպես է գրել:  Որպեսզի նման հույզ արթնանա դահլիճում վերնագիր հնչեցնելիս, երբ Համլետն էր այն ժամանակ ասում «Գոնզագոյի սպանություն», անհրաժեշտ էր այլ գրական նյութ: Մեր Համլետը ևս համալսարանական է, և նա պետք է իմանա 20-րդ դարի գրականությունը, ուստի ընտրեցինք 20-րդ դարի նշանավոր գրող Միշիմայի «Հայրենասիրություն»-ը»,-պատճառաբանում է ռեժիսորը:

Հատուկ այդ տեսարանի համար թատրոնը ձեռք է բերել ճապոնական կոտո նվագարան:  Այն նվագում է քանոնահարուհի, մի շարք մրցանակների դափնեկիր Մարիաննա Գևորգյանը: «Շատ հետաքրքիր գործիք է ու տարբերվում է քանոնից: Քնարական գործիքների ընտանիքին է պատկանում, հնչել է արքունական միջոցառումներին: Ճապոնացիների մեկնաբանությամբ՝ կոտոն բարձր արվեստ է ներկայացնում, արիստոկրատների համար է և իմաստության, էլեգանտության հետ է ասոցացվում»,-ասում է երաժիշտն ու հավելում՝ կոտոն կույր երաժիշտներն են ստեղծել ու հենց նրանք են նվագել այդ գործիքով:

Հնչում է ճապոնական ավանդական երաժշտություն՝ րոկուդան, սակուրա, ինչպես նա հայկական «Ծաղկած բալենին»: Գևորգյանն ուրախ է, որ կարողացել են համատեղել այդ ամենն ու հրաշալի ներկայացում ստանալ:

Գրիգոր Խաչատրյանը «Համլետ»-ը տիեզերական մասշտաբի գործ է համարում ու նշում՝ այն դիտելիս պետք է պատրաստված լինել:  Ներկայացման մեջ շատ են ենթատեքստերը, զուգահեռներ այսօրվա իրականության հետ: «Այս «Համլետ»-ը ստեղծվել է իրենց հայրենիքի ապագայով մտահոգված մարդկանց կողմից, որոնք ունեն արտահայտվելու իրենց հարթակը, որտեղից բարձրաձայնում են այն, ինչ մտածում են, որովհետև դերասանի, ռեժիսորի խոսքը հնարավոր չէ խմբագրել»,-եզրափակում է Գրիգոր Խաչատրյանը:

Ներկայացման մեջ զբաղված են նաև Գագիկ Մկրտչյանը, Լուիզա Ղամբարյանը, Վիլեն Սարգսյանը, Արմեն Մեսրոբյանը, Դիանա Մալենկոն, Վլադիմիր Մսրյանը, Վահագն Սամվելյանը, Ռոբերտ Զախարյանը, Նիկոլայ Ավետիսյանը, Կարեն Ճաղարյանը, Էմմա Մանուկյանը, Նարեկ Քթոյանը:  Բեմադրող նկարիչը Գարեգին Եվանգուլյանն է, զգեստների նկարիչը՝ Իզաբելլա Սոֆրոնովան, երաժշտական ձևավորումը՝ Աշոտ Փափազյանի:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

 

 

 

 

 

 

 

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Փոխվարչապետ Գրիգորյանը  և դեսպան Քվինը քննարկել են հայ-ամերիկյան  հարաբերությունների օրակարգային հարցեր

Պաշտոնական

Փոխվարչապետ Գրիգորյանը  և դեսպան Քվինը քննարկել են հայ-ամերիկյան  հարաբերությունների օրակարգային հարցեր

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Տնտեսություն

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

ՀՀ կառավարության համար ոստիկանության ոլորտի բարեփոխումները առաջնահերթություն են․ ՆԳ նախարարի տեղակալ

Իրավունք

ՀՀ կառավարության համար ոստիկանության ոլորտի բարեփոխումները առաջնահերթություն են․ ՆԳ նախարարի տեղակալ

Հայաստանը դարձել է Նելսոն Մանդելայի կանոնների բարեկամների խմբի անդամ

Հայաստան

Հայաստանը դարձել է Նելսոն Մանդելայի կանոնների բարեկամների խմբի անդամ

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայոց ցեղասպանություն

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը

Պաշտոնական

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Չինաստանի դեսպանատանը կազմակերպվեց ընդունելություն հայաստանցի լրագրողների մասնակցությամբ

Չինաստան

Չինաստանի դեսպանատանը կազմակերպվեց ընդունելություն հայաստանցի լրագրողների մասնակցությամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Երևան քաղաքից 16 կմ հարավ երկրաշարժ է տեղի ունեցել

Հայաստան

Երևան քաղաքից 16 կմ հարավ երկրաշարժ է տեղի ունեցել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում